Գոյություն ունեն երկու տեսակի բլենդերներ՝ ստացիոնար և ընկղմվող: Ստորև կխոսենք, թե հատկապես որ բնութագրիչներին պետք է ուշադրություն դարձնել, եթե ցանկանում ենք ընտրել բլենդեր երկարատև ու բազմաբնույթ գործածության համար 🙂
Նախ՝ պետք է կողմնորոշվել, թե բլենդերն ինչի համար է օգտագործվելու:
Ստացիոնար բլենդերով կարելի է պատրաստել կոկտեյլներ, մրգային ֆրեշներ, խյուսեր, սոուսներ: Այն շատ հարմար է հեղուկների համար: Հիմնական թերություններն են՝ շատ տեղ են զբաղեցնում և աչքի չեն ընկնում իրենց ֆունկցիոնալությամբ:
Ընկղմվող բլենդերը կարող է կտրատել (նույնիսկ խորանարդաձև), մանրացնել, աղացած խճողակ պատրաստել, սառույցը կոտրել և ընկույզը մանրացնել: Սա հավաքական սարք է, որի ֆունկցիոնալությունը զգալիորեն կարելի է ընդլայնել լրացուցիչ գլխադիրների ու աքսեսուարների միջոցով:
Ընկղմվող բլենդերներն օրեցօր ավելի պահանջված են դառնում, ու դա բնական է, քանի որ, ի տարբերություն խոհանոցային այլ խոշոր սարքերի, վերջիններս հեշտությամբ են լվացվում ու մաքրվում: Բացի այդ, տարբեր գլխադիրների օգնությամբ կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել, օրինակ՝ մանրացնել մեծ քանակությամբ մթերք: Նմանատիպ այլ սարքերի, օրինակ, խոհանոցային կոմբայնի հետ համեմատած, ընկղմվող բլենդերը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, այն կարելի է պահել կամ անընդհատ ձեռքի տակ ունենալ նույնիսկ ամենափոքր խոհանոցում:
Եթե Ձեր ընտրությունը կանգ է առել ստացիոնար բլենդերի վրա, ապա պետք է ուշադրություն դարձնեք՝
- Դանակների քանակությանը. որքան շատ են դանակները, այնքան բլենդերն արագ ու հավասարաչափ է մանրացնում մթերքը:
- Նյութին, որից պատրաստված է բլենդերի ամանը. Պլաստիկե ամանն ավելի թեթև ու պրակտիկ է, սակայն պակաս դիմացկուն է և արագ է քերծվում: Ապակե ամանն ավելի երկարակյաց է և երկար ժամանակ չի կորցնում տեսքը, սակայն վերջինս ավելի փխրուն է:
- Արագությունների կամ հատուկ ռեժիմների քանակությանը. օրինակ՝ սառույց կոտրելու ռեժիմ, «պուլսային» ռեժիմ՝ արագ ու հավասարաչափ խառնելու համար:
Եթե ընտրել եք ընկղմվող բլենդեր, ապա պետք է ուշադրություն դարձնեք՝
- Շարժիչի հզորությանն ու աշխատանքի արագությունը վերահսկելու հնարավորությանը. Կարևոր է հզորության ու արագությունների քանակի համադրությունը: Օրինակ, խյուսի համար անհրաժեշտ է թույլ արագություն, ընկույզը մանրելու և մթերքը խորանարդաձև կտրատելու համար՝ առավելագույն արագություն:
- Գլխադիրների ու դանակների համադրությանը: Գոյություն ունեն կլոր ու եռանկյուն գլխադիրներ: Եռանկյուններն ունեն որոշակի առանձնահատկություններ. դանակը պտտվելով մոտենում ու հեռանում է գլխադիրի պատերից: Եռանկյունի գլխադրի վերևի մասում մթերքի շրջանառության համար բավականաչափ տարածություն է մնում: Արդյունքում մթերքն ավելի արագ ու հավասարաչափ է մշակվում:
- Նյութը, որից պատրաստված է բլենդերի ընկվող մասը. վերջինս պետք է լինի կամ մետաղից կամ պլաստիկից: Ավելի լավ է ընտրել մետաղը, քանի որ պլաստիկը ժամանակի ընթացքում կարող է տարբեր գույներ ստանալ:
- Նյութը, որից պատրաստված է դանակը. ավելի լավ է ընտրել տիտանե ծածկույթով դանակ, քանի որ այն ավելի ամուր է:
- Աքսեսուարները. բլենդեր ընտրելիս պետք է անմիջապես կողմնորոշվել, թե ինչ աքսեսուարներ են պետք գալու: Գոյություն ունեն աքսեսուարներ, որոնք գործածվում են բոլորի կողմից՝ հարիչ, մանրացնող, քերելու ու կտրատելու համար նախատեսված գլխադիրներ և այլն:
Իմանալով ահա այս նրբությունները, կարող եք ճիշտ կողմնորոշվել բլենդերի ընտրության հարցում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
?