Ինչպես ճիշտ հարել սպիտակուցը

inchpes-chisht-harel-spitakuc@-1

Հարած սպիտակուցներն օգտագործում են տորթերի ձևավորման, սուֆլեների, մուսսերի և կրեմների պատրաստման մեջ։
Մինչև փափուկ փրփուրի աստիճան հարած սպիտակուցները թխվածքների մեջ կարող են փխրեցուցիչի դեր խաղալ։ Հենց սպիտակուցներն են շոկոլադե ֆոնդանի և լայն տարածում ստացած «Տիրամիսու»-ի նրբության գաղտնիքը։ Սովորաբար, սպիտակուցները հիմնական խմորին աստիճանաբար են խառնում` վերից վար սահուն շարժումներով։ Դե իսկ սպիտակուցները շաքարավազի հետ հարելիս` ֆրանսիական, շվեյցարական կամ իտալական մերենգա են պատրաստում:

Որպեսզի սպիտակուցները լավ հարվեն, պետք է հետևել մի քանի պարզ կանոնների.

  1. Սպիտակուցները հարեք մաքուր ամանի մեջ` հարիչի մաքուր գլխադիրներով։ Այն խորհուրդ չի տրվում հարել պլաստիկ ամանների մեջ, քանի որ դրանց մեջ առաջանում է ճարպային նստվածք: Ցանկալի է հարելու ամանը լինի կլոր, քանի որ այդպես զանգվածն անկյուններում չի հավաքվում և հարվում է հավասարապես։ Հաշվի առնելով այն, որ սպիտակուցները 8-10 անգամ չափերով ավելանում են, պետք է ամանն էլ, համապատասխանաբար, մեծ վերցնեք։
  2. Սպիտակուցները հարելիս բլենդեր մի օգտագործեք։ Հարկավոր է 2 գլխադիրներով հարիչ, իսկ ձեռքով հարելու դեպքում օգտագործեք խառնիչ կամ պատառաքաղ:
    merenga-4
  3. Սպիտակուցները զգուշորեն առանձնացրեք դեղնուցներից: Սպիտակուցը բաժակի մեջ կծորա, իսկ դեղնուցը կմնա կեղևի մեջ։ Հիշեք. եթե սպիտակուցի մեջ թեկուզ չնչին քանակությամբ դեղնուց ընկնի, ապա բեզեն չի ստացվի։
  4. Սպիտակուցները հարելու համար լավ կլինի վերցնեք մանր շաքարավազ, որպեսզի բյուրեղները շուտ տարրալուծվեն։
  5. Սպիտակուցներն ավելի լավ կհարվեն, եթե 1 պտղունց մանր աղ ավելացնեք: Արդյունքում զանգվածը պետք է խիտ և սպիտակ լինի։
  6.  Սպիտակուցները լավ հարելուց հետո, կարող եք շաքարավազ ավելացնել։ Ոմանք պնդում են, որ շաքարավազը պետք է բարակ շիթով լցնել, իսկ ոմանք էլ հավաստիացնում են, որ կարող եք ամբողջ շաքարավազն անմիջապես լցնել։ Շաքարավազը լցնելուց հետո շարունակեք 2-3 րոպե առավելագույն արագությամբ հարել։ Զանգվածը պետք է խիտ և փայլուն դառնա և լավ պահպանի ձևը։
  7. Շաքարավազի հետ հարած սպիտակուցները պետք է անմիջապես օգտագործել, այնպես որ, նախապես ջեռոցը տաքացրեք և տապակը նախապատրաստեք։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *