Ինչպես ճիշտ պատրաստել լոբազգիները

inchpes-chisht-patrastel-lobazginere-1

 

Լոբազգիները սպիտակուցների աղբյուր են, որոնք մեր օրգանիզմի համար անփոխարինելի են։ Սպիտակուցներից զատ, լոբազգիները բջջանյութ են պարունակում, որը աղիներից խոնավությունը, խոլեստերինը, թունավոր և քաղցկեղածին նյութերն իր մեջ է ներծծում։ Չնայած, որ լոբազգիները շատ օգտակար են, ոչ բոլորն են լոբի, ոլոռ կամ ոսպ օգտագործում, քանի որ դրանք շատերի մոտ մեթեորիզմ են առաջացնում։
Այս խորհուրդները կօգնեն Ձեզ ճիշտ պատրաստել լոբազգիները, որպեսզի դրանք աղիները չգրգռեն և լավ յուրացվեն օրգանիզմի կողմից:

Լոբազգիները թրջեք

Լոբազգիները ֆիթինային թթուներ են պարունակում, որոնց օրգանիզմը չի յուրացնում, ավելին, դրանք արգելափակում են մագնիումի, կալցիումի, երկաթի և ցինկի, ինչպես նաև ճարպերի և սպիտակուցների յուրացումը` ստամոքսում մարսողական ֆերմենտները արգելափակելով։ Այդ ֆերմենտը կարելի է թրջելով, թթվեցնելով կամ ծլեցնելով քայքայել։ Հետևաբար, պետք է լոբազգիներ պատրաստելուց առաջ թրջել (բացառությամբ կարմիր և նարնջագույն ոսպի)։
Լավ կլինի գիշերը թրջել. լոբազգիները լցրեք ամանի մեջ, վրան սենյակային ջերմաստիճանի ջուր լցրեք և խնձորի քացախ կամ կիտրոնահյութ` 1 բաժակին 1 ճ/գդ քացախի հաշվարկով։ Այնուհետև կափարիչով կամ սննդային փաթեթով ծածկեք։ Այդպես մոտ 12 ժամ պետք է թողնել։ Լոբազգիները թրջելուց հետո հարկավոր է լավ լվանալ։

Լոբազգիները մանրացրեք

Ոլոռը, լոբին և ոսպն ավելի լավ են յուրացվում մանրացված վիճակում, բացի այդ, համն ավելի հագեցած և հարուստ է դառնում, իսկ կազմությունը` թավշյա։ Խյուսի տեսքով պատրաստված լոբազգիներով հագեցած կրեմ-ապուրներ, համեղ կոտլետներ, կրեմային խավարտներ, անգամ աղանդեր են պատրաստում։

inchpes-chisht-patrastel-lobazginere-3

Լոբազգիներին համեմունքներ ավելացրեք

Հետևյալ համեմունքներն օգնում են, որպեսզի լոբազգիներն ավելի լավ յուրացվեն. չաման, քրքում, համեմի սերմեր, սև պղպեղ, պապրիկա, կոճապղպեղ։

Լոբազգիներ . Ինչպես համադրել բանջարեղենի հետ

Լոբազգիները լավ կլինի մսի, հացի, ձավարեղենի, թթվասերի, պանրի և ընկուզեղենի հետ չհամադրել, քանի որ այդպիսի ուտեստներն ավելի ծանրամարս են լինում։ Կատարյալ տարբերակ են շատ կանաչեղենով պատրաստված լոբազգիներով ուտեստները. օրինակ «Լոբիո», լոբազգիներով և կանաչեղենով աղցաններ։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *