Կոկոսը թերևս ամենահամեղ ու հետաքրքիր մրգերից է համարվում: Այն մի շարք յուրահատկություններ ունի, որոնց ցանկալի է տիրապետել:
Կոկոս գնելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ճաքեր չունենա։ Եթե տեղափոխության ժամանակ կոկոսը ճաքել է, ուրեմն հյութը թափվել է, հետևաբար, կոկոսի միջուկը ևս փչացած է։ Կոկոսից թթվահոտ պետք է չգա, իսկ «աչքերը» սեղմելիս, պետք է ներս չընկնեն։
Երբեմն մարդկանց մոտ խնդիր է առաջանում կոկոսը կեղևազրկելու հարցում: Սակայն, տիրապետելով մի քանի պարզ հնարների, հեշտությամբ կարող եք վայելել այն:
Կոկոսի պինդ թաղանթը ծակելն այդքան էլ բարդ չէ, բավական է միայն «բևեռին» առավելագույնս մոտ 3 «աչքերից» մեկը սուր ծակող գործիքով (մեխով կամ նեղ սայրերով մկրատի օգնությամբ) սեղմել։
Ծակելուց հետո կոկոսի հյութը կարող եք խողովակով համտեսել, կամ դատարկել այն բաժակի մեջ։ Հյութը պետք է հաճելի բույր ունենա։
Այնուհետև կոկոսը պետք է փաթաթեք սովորական պոլիէթիլենային տոպրակի մեջ (կարող եք սրբիչով փաթաթել) և դնեք կտրատման տախտակի վրա։
Զգուշորեն մուրճիկով հարվածեք մինչև ճաքեր առաջանան, որից հետո կոկոսը կարելի է բացել և դանակով կամ ճաշի գդալով միջուկը կեղևից առանձնացնել։ Կոկոսը ջարդած վիճակում կարող եք սառնարանում պահել 2-3 օր։
Կոկոսի միջուկը կարելի է ուտել թե թարմ, թե չորացրած` քերուկի կամ փաթիլների տեսքով (փաթիլներ կամ քերուկ ստանալու համար անհրաժեշտ է միջուկը բլենդերով մանրացնել, կամ քերիչով անցկացնել), ինչպես նաև օգտագործել աղցանների, թխվածքների և աղանդերի մեջ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: