Ինչպես մաքրել ջեռոցը

inchpes-maqrel-jeroc@-4

Ջեռոցը խոհանոցում մեր գլխավոր օգնականն է։ Այն մաքրելու համար սպունգ և մաքրող միջոցներ են հարկավոր։ Բայց այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է մաքրել ջեռոցն առանց կենցաղային քիմիայի՝ ներկայացնելով առավել հեշտ և կիրառելի եղանակներ:

Ապացուցված է, որ թթուները յուղը ամբողջովին քայքայում են, կամ օգնում են յուղը հեշտությամբ հեռացնել։ Եթե ջեռոցը պատենք կիտրոնաթթվի լուծույթով, ապա որոշ ժամանակ անց յուղը ջեռոցի պատերից շատ հեշտությամբ դուրս կգա։ Կիտրոնահյութը ոչ միայն ջեռոցը մաքրում է, այլև այրված յուղի համն է չեզոքացնում։

Կարող եք նաև խմորի փխրեցուցիչով մաքրել. փխրեցուցիչը պետք է լցնեք չոր անձեռոցիկի վրա և կեղտոտ մասերին քսեք, այնուհետև ջրով ցողեք և որոշ ժամանակ անց սպունգով մաքրեք։ Փխրեցուցիչը ջրի հետ փոխազդեցության մեջ կմտնի և խնդիրը հեշտությամբ կլուծվի։

inchpes-maqrel-jeroc@-7

Փորձված միջոցներից է գոլորշիով մշակումը։ Տապակը ջրով լցրեք, դրեք  մինչև 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` ամենաներքևի դարակում։ Այդ ընթացքում գոլորշին յուղը կփափկեցնի և որոշ ժամանակ անց հեշտությամբ սպունգով դուրս կգա։

inchpes-maqrel-jeroc@-8

Ջեռոցի ներքին ապակին ևս կեղտոտվում է. այն մաքրելու համար պետք է սոդան մի քիչ ջրի հետ խառնեք մինչև մածուկանման զանգված ստացվի։ Սոդայով պատրաստված մածուկը քսեք կեղտոտ մակերևույթին և 40 րոպե թողնեք, որից հետո սպունգով մաքրեք, մինչև սոդան մաքրվի։ Բացի այդ, ջեռոցի և ջեռոցու ապակու յուղը կարելի է ապակի մաքրելու հեղուկներով հեռացնել։

inchpes-maqrel-jeroc@-6

Իսկ ջեռոցի տհաճ հոտը չեզոքացնելու համար կարող եք ջեռոցը միացնել և ակտիվացրած ածուխով ջուրը ջեռոցում եռացնել, կամ էլ կարող եք կիտրոնահյութով ցողել։

Ուտեստները պատրաստելիս, աշխատեք տապակը յուղաթղթով կամ փայլաթիթեղով ծածկել, որպեսզի ջեռոցի պատերը չյուղոտվեն։ Հետևելով այս խորհուրդներին, ոչ միայն հաճույքով կպատրաստեք, այլև ջեռոցը մաքուր կպահեք։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Barev dzez,nereceq es nuynpes kcankanai imanal Te inchpes kareli e maqrel jangotvac jeroce,,ardyoq hnaravor e da?naxapes shnorhakalutyun

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *