Ինչպես պատրաստել բուրավետ աղ

inchpes-patrastel-buravet-ax-3

Ներկայումս բուրավետ աղը մեծ պահանջարկ ունի, սակայն ցավոք, ոչ բոլոր խանութներում այն կարելի է գտնել: Փոխարենը մենք առաջարկում ենք բուրավետ աղ պատրաստել տնային պայմաններում, ինչը ոչ մի բարդություն չի պահանջում:

Եվ այսպես, բուրավետ աղ պատրաստելու համար պետք է ծովի աղը խառնել հավելումների հետ և մանրացնել բլենդերում։ Աղի հետ բաղադրիչները հարկավոր է խառնել աստիճանաբար՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով։

Դե իսկ որպես բուրավետիչ կարող ենք օգտագործել՝

Չորացված կանաչիներ

Ուրցի, ծիտրոնի, ռեհանի, օրեգանոյի, անանուխի, աղավնիճի, նարդոսի բույրով աղը հրաշալի համեմունք է մսի համար։

Համեմունքներ

Չամանի և սամիթի սերմերի, համեմի հատիկների, չիլի պղպեղի, պապրիկայի և քրքումի աղը շատ հարմար է բանջարեղենը շոգեխաշելու համար:

Չորացված սնկեր

Սնկային բույրով աղը հետաքրքիր համ կփոխանցի բրնձով ուտեստներին, ժուլյենին և ձվածեղին։

Ցիտրուսների չորացված կեղև

Ցիտրուսային բույրով աղը կլրացնի տապակած թռչնամսի, բանջարեղենային խավարտների և ծովամթերքների համը։

Կանաչ թեյի տերևներ

Կանաչ թեյի բույրով աղը համադրվում է ձվով ուտեստների, օրինակ` ձվածեղի հետ։

inchpes-patrastel-buravet-ax-5

Խորհուրդներ

  • Եթե աղը նախատեսված է երկար պահելու համար, ապա միացրեք ջեռոցը (նվազագույն ջերմաստիճանի տակ) և բուրավետ աղը պատրաստելուց անմիջապես հետո լցրեք տապակի մեջ ու այդպես թողեք  մի քանի ժամ: Այդ գործընթացն անելուց հետո աղը կարող եք պահել մինչև 1 ամիս։
  • Աղին ավելացվող բոլոր բուրավետիչները պետք է լավ չորացված լինեն, իսկ համեմունքներն իրենց բույրն ավելի լավ կտարածեն, եթե աղի մեջ ավելացնելուց առաջ չոր տապակի մեջ թեթևակի բովեք։

inchpes-patrastel-buravet-ax-2

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *