Ինչպե՞ս պատրաստել մարցիպան

inchpes-patrastel-marcipan-1

Մարցիպանը փոշիացված նուշի, շաքարի օշարակի կամ շաքարի փոշու խառնուրդ է: Նրանով պատում են տորթերն ու կեքսերը և նույնիսկ օգտագործում որպես բուլկիների ու կրուասանների լցոն:

Տնական մարցիպան պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ նուշ, 1 բաժակ շաքարավազ ու մի քանի ճաշի գդալ ջուր:

Սպիտակ մարցիպան ստանալու համար նուշը կեղևազրկում ենք. նուշի հատիկները 1 րոպեով մտցնում ենք եռման ջրի մեջ, սառը ջրով լվանում և ևս մեկ անգամ կրկնում նույն գործողությւոնը: Դրանից հետո նուշը մատներով սեղմում ենք ու հեշտությամբ կեղևազրկում:

Այնուհետև նուշը 15 րոպե չորացնում ենք 150 աստիճան ջեռոցում և բլենդերով կամ մսաղացով մանրացնում:
Այս ամենից հետո կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազն ու ջուրը և զանգվածը 3-5 րոպե եռացնում:
Այնուհետև մանրացրած նուշն ավելացնում ենք ստացված օշարակի մեջ ու անընդհատ խառնելով եփում ևս 3-5 րոպե: Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ափսեի մեջ ու հովացնում:
Երբ զանգվածը հասնում է սենյակային ջերմաստիճանի, անցկացնում ենք մսաղացի խոշոր ցանցով: Ահա և վերջ:
Արդյունքում ստացվում է հարթ, համասեռ ու առաձգական մարցիպան 🙂

 inchpes-patrastel-marcipan-2

Խորհուրդներ

  • Եթե զանգվածը համասեռ չէ, ևս 1-2 անգամ կարող ենք անցկացնել մսաղացով:
  • Եթե մարցիպանը ջրիկ է ստացվել, ապա մի քիչ շաքարի փոշի ենք ավելացնում ու լավ հունցում:
  • Պետք է հիշել, որ մարցիպանը շատ արագ է չորանում, ուստի այն պետք է ծածկենք խոնավ թանզիֆով, դնենք փակվող տարայի մեջ ու պահենք սառնարանում:
  • Մարցիպանը ներկելու համար կարող ենք օգտագործել հեղուկ կամ բնական (բազուկի, գազարի, սպանախի) ներկանյութեր:
    Մարցիպանի զանգվածի մեջ մատով անցք ենք բացում, մի քանի կաթիլ ներկանյութ կաթեցնում ու լավ հունցում: Պետք է հունցենք այնքան, մինչև ներկանյութը հավասարաչափ տարածվի:
  • Մարցիպանից հեշտությամբ կարող ենք կենդանիներ ու գեղեցիկ պատկերներ պատրաստել, քանի որ վերջինս պլաստիլինի նման ենթարկվող է և հեշտությամբ պահում է իրեն տրված ձևը, ինչից հետո էլ չորանում ու պնդանում է:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Բարև Ձեզ: Շուտով մեր կայքում կտեղադրենք նաև Ձեր ցանկացած մաստիկայի բաղադրատոմսը: 🙂

      1. Barev Jez vor xndrem kaseq voch nushov patrastvox marcepain baxadratoms’Kanxav shnorhakalutyun…

        1. Բարև Ձեզ, մարցիպանը պատրաստում են միայն նուշի ալյուրով 🙂

  1. Իսկ եթե խանութից գնեմ մարցիպան,ինչպես և ինչ նյութերով ստանամ իմ նախընտրած գույնը?

    1. Մարինե ջան, խանութից կարող եք ձեռք բերել նաև Ձեր ցանկացած գունավորմամբ մարցիպան, սակայն, եթե ինքներդ եք ցանկանում ներկել կարող ենք օգտագործել հեղուկ կամ բնական (բազուկի, գազարի, սպանախի) ներկանյութեր:
      Մարցիպանի զանգվածի մեջ մատով անցք բացեք, մի քանի կաթիլ ներկանյութ կաթեցրեք ու զանգվածը լավ հունցեք: Պետք է հունցենք այնքան, մինչև ներկանյութը հավասարաչափ տարածվի:

    1. Լուիզա ջան, մեզ անհրաժեշտ է 1 բաժակ շաքարավազ (200 գր) ու մի քանի ճաշի գդալ ջուր 🙂

    1. Բարև Ձեզ Կլարա ջան, խոսքը շաքարավազով և ջրով զանգվածի մասին է, որին հետո պետք է աղացած նուշ ավելացնեք:

    1. Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂

    1. Բարև Ձեզ, մարցիպանի համար հենց նուշ է հարկավոր, այնպես որ ցանկալի է այն չփոխարինել 🙂

    1. Բարև Ձեզ, շուտով կներկայացնենք նաև սերուցք պատրաստելու նրբությունները 🙂

  2. ԿՆԵՐԵՔ ԱՅՍ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԱՐՑԻՊՍՆԸ ՓՐԵԼ ԱՄԲՈՂՋ ՏՈՐԹԻ ՎՐԱ

    1. Բարև Ձեզ, մեզ անհրաժեշտ է մեկ բաժակ նուշ, որը 200 գր է 🙂

  3. Barev dez . Kaseq inchpese anel vor marcipann torti vra papuk ev pajlun lini.
    Naxapes shnorhakalutyun

    1. Բարև Ձեզ Նարինե ջան, մարցիպանը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, որպեսզի և շատ փափուկ լինի և փայլի 🙂

    1. Բարև Ձեզ, ոչ, մարցիպան կարող եք գտնել միայն թխվածքների մասնագիտացված խանութներից 🙂

    1. Բարև Ձեզ, կարող եք, միայն թե պետք է համասեռ գունավորված զանգված ստանաք 🙂

  4. барев дзес нахапес шноракал ем дзер кайки амар .ес кцанканам иманал ханутиц гнвац марципани ет ашхателис инчу е туланум ев торти вра прелуц ето ктртвум

    1. Բարև Ձեզ, մարցիպանը անընդհատ գրտնակելիս հալչում է, այդ իսկ պատճառով էլ նրա հետ աշխատելը փոքր ինչ բարդ է դառնում: Կարող եք վրան պոլիէթիլենային թաղանթ փռել նոր աշխատել, այդպես խնդիրներ չեն առաջանա 🙂

  5. Եթե նշի փոխարեն օգտագործվի ծիրանի կորիզ (ավելի հազվադեպ դեղձի) այն կկոչվի՝ պերսիպան։

      1. եթե նուշի փոխարեն ծիրանի կորիզ օգտագործենք կլինի??

        1. Բարև Ձեզ, ոչ, չեք կարող օգտագործել 🙂

      1. Բարև Ձեզ, շուտով կտեղադրենք նաև այդ բաղադրատոմսը 🙂

  6. Շնորհավոր Ձեր Նոր տարին ու գալիք Սուրբ Ծնունդը,
    գնել եմ վարդագույն մարցիպան, դեղին ու կարմիր փոշի ներկերով կարելի՞ է ստանալ բաց կորալի գույն , ի՞նչ չափաբաժնով խառնել

  7. Մի հարց ինչ կարելի է անել երբ մարցեպանն ճաքում իմ պատրաստած մարցեպան շաքարային է ու ես չգիտեմ թե ինչպես անել?

    1. Բարև Ձեզ, հարգելի Անժելա։ Շնորհակալություն հարցման համար։ Ճաքճքելը կարող է կախված լինել ինչպես մարցեպանի տեսակից, բաղադրությունից, այնպես էլ չորացման եղանակից։ 🙂

  8. իսկ սառնարանում քանի օր կարելիա պահել մարցիպանը?

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *