Ինչպես պատրաստել նուշի ալյուր

inchpes-patrastel-nushi-alyur-1

Նուշի ալյուր խանութներում դժվար է գտնել, բայց տնային պայմաններում այն հեշտ է պատրաստել, քանզի նուշի ալյուրը` հենց աղացած նուշն է։ Նուշի ալյուր պատրաստելու համար նուշը պետք է ոչ թե բոված կամ աղի լինի, այլ` հում։ Նուշի ալյուր պատրաստելու համար նուշը կեղևազատեք, վրան եռացրած ջուր լցրեք և 5-10 րոպե թողեք։ Այնուհետև ջուրը թափեք և կեղևազատեք։ Եթե նուշը շատ չոր է, ապա կրկնեք եռացրած ջուր լցնելու գործընթացը ևս մեկ անգամ։

Մաքրած նուշը լավ չորացրեք՝ բնական ճանապարհով, ջեռոցում կամ թավայում։
Եթե ժամանակ ունեք, ապա ավելի նախընտրելի է բնական ճանապարհով չորացումը։ Դրա համար մաքրած նուշը տապակի մեջ հավասարապես մեկ շերտով տարածեք և 3 օր այդպես թողեք։

Ժամանակի սղության դեպքում 90-100 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ չորացրեք նուշը կամ, թավայի մեջ անընդհատ խառնելով, մի քանի րոպե տապակեք։ Պետք է հետևել, որ նուշը չմգանա և վառվի։ Չորացրած նուշն անհրաժեշտ է անմիջապես սառեցնել։

Չորացրած նուշն աղացեք բլենդերի կամ սրճաղացի մեջ (10-30 վայրկյան հարել-ընդմիջել, 10-30 վայրկյան հարել-ընդմիջել և այդպես շարունակ մինչև լավ մանրանալը)։ Ընտացքում պարբերաբար թափահարեք բլենդերի բաժակը:

Կարող եք նուշն առանց ընդմիջումների աղալ, բայց այդ դեպքում պետք է 2×1 հարաբերակցությամբ շաքարավազ ավելացնել, այսինքն 150 գր նուշին` 2-3 ճ/գդ շաքարավազ։

Եթե նուշի ալյուրը թխվածքի համար է, հարկավոր է այն նաև մաղով անցկացնել։ 

inchpes-patrastel-nushi-alyur-3

Խորհուրդներ

  • Բաղադրատոմսերի մեջ նուշի ալյուրից զատ, նուշի փոշի է հանդիպում։ Ի տարբերություն նուշի ալյուրի, փոշին ավելի մանր է։
  • Եթե նուշի ալյուրով macarons եք պատրաստելու, ապա կարող եք նուշն անմիջապես բաղադրատոմսում նշված շաքարավազի կամ շաքարի փոշու հետ հարել։
  • Շոկոլադային բիսկվիթների մեջ նուշը կարող եք օգտագործել առանց մաքրելու, քանզի համի և խմորի կոնսիստենցիայի տարբերությունները նկատելի չեն։
  • Նուշի ալյուրը կարելի է հերմետիկ փակվող ամանի մեջ չոր վայրում մոտ 1 ամիս պահել։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *