Կան նրբաշերտեր պատրաստելու որոշ գաղտնիքներ, որոնք իմանալու դեպքում կստանաք կատարյալ արդյունք: Առաջին հերթին կարևոր է տապակի ընտրությունը: Ամենալավ տարբերակը չուգունե տապակն է, որը նրբաշերտերը տապակում է հավասար ու երկար ժամանակ տաք է մնում: Տապակի ծակոտկեն մակերեսին առաջանում է յուղի պաշտպանիչ շերտ, որը թույլ չի տալիս, որ նրբաշերտերն այրվեն:
Որպեսզի չուգունե տապակը մշտապես պահպանի իր տեսքն ու լավ հատկանիշները, պետք է ոչ թե լվանալ, այլ մաքրել բուսայուղով ու խոշոր աղով: Իսկ սառելուց հետո լավ մաքրել չոր կտորով:
Չուգունե տապակի միակ թերությունը քաշն է, սակայն կարևորն այն է, որ տապակի ծայրերը լինեն ցածր, հատակը՝ հաստ, իսկ բռնիչը՝ երկար ու հարմար:
Ինչպես պատրաստել ճիշտ խմոր
Կան նրբաշերտերի խմորի պատրաստման բազմաթիվ եղանակներ: Դրանցում գլխավոր բաղադրիչներից մեկն ալյուրն է, որը պետք է ճիշտ կիրառել: Այն անպայման պետք է անցկացնել մաղով, ինչի շնորհիվ ոչ միայն կազատվեք ավելորդ գնդիկներից, այլև կունենաք թթվածնով հարուստ թեթև խմոր:
Շատ կարևոր է նաև, որ կաթն ու ձուն օգտագործելուց առաջ լինեն ոչ թե սառնարանում, այլ սենյակային պայմաններում:
Կատարյալ նրբաբշերտեր ստանալու համար դեղնուցն ու սպիտակուցը պետք է հարել առանձին:
Խմորը չպետք է լինի չափազանց պինդ կամ հեղուկ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի փոքր ալյուր, իսկ շատ պինդ խմորի դեպքում՝ տաք ջուր: Վերջինը բավականաչափ լավ ազդեցություն է ունենում լավ նրբաշերտեր ստանալու գործում:
Ինչպես պահպանել նրբաշերտերը
Նախ և առաջ նրբաշերտերը դնում ենք ափսեի մեջ՝ մեկը մյուսի վրա դասավորելով: Այնուհետև ծածկում ենք սրբիչով, որպեսզի չչորանան: Թարմ նրբաշերտերը կարելի է պահպանել սառնարանում սննդային պոլիէթիլենային տոպրակներում կամ սննդային տուփերի մեջ 2-3 օր, իսկ սառցախցիկում՝ մի ամբողջ ամիս:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: