Ինչ վերցնել ճանապարհին ուտելու և քաղցը հագեցնելու համար

Ճանապարհ գնալիս կամ երկար ժամանակ ոտքով քայլելիս քաղցն ավելի շուտ է մեզ այցելում, քան տանը եղած ժամանակ։ Եթե մոտակայքում խանութներ չկան կամ կան, բայց չեք վստահում արագ սննդին, ապա կարող եք նախօրոք պատրաստել այս համեղ սենդվիչներն ու վերցնել ձեզ հետ։ Սրանք շատ հարմար են ճանապարհին ուտելու և նույնիսկ ընկերներին հյուրասիրելու համար։

Սենդվիչ

        Բաղադրիչներ՝

  • բեկոն – 400 գր
  • հաց սպիտակ – 8 կտոր
  • լոլիկ – 8 կտոր
  • խոզապուխտ – 8 կտոր
  • պանիր – 4 կտոր
  • հազարի թերթեր – մի քանի ճյուղ
  • սոխ – ըստ ճաշակի
  • մայոնեզ – ըստ ճաշակի

         Պատրաստման եղանակը

  1. Հացի կտորները մի կողմով տապակում ենք: Չտապակած կողմը պատում ենք մայոնեզով:
  2. Վրան դում ենք պանիրն ու բեկոնը, հետո՝ խոզապուխտը:
  3. Հետո դնում ենք երկու կտոր լոլիկ, օղակ-օղակ կտրատած սոխ և հազարի թերթերը:
  4. Ծածկում ենք հացի մյուս կտորով:
  5. Մեր սենդվիչը պատրաստ է:սենդվիչ 1

 

Ռոլլ սենդվիչ

        Բաղադրիչներ՝

  • լավաշ – 4 հատ
  • գազար – 1 հատ
  • վարունգ – 2 հատ
  • հավի ֆիլե – 300գր
  • տաքդեղ – 1 հատ
  • հազարի թերթեր – 5-6 հատ
  • ձիթայուղ – 3-4ճ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

         Պատրաստման եղանակը

  1. Գազարն անցկացնում ենք քերիչով:
  2. Բարակ, երկար շերտերով կտրատում ենք վարունգը:
  3. Տապակում ենք հավի ֆիլեն ձիթայուղի մեջ, ապա տապակում ենք բարակ, երկար շերտերով
  4. կտրատված տաքդեղը:
  5. Կտրատում ենք տապակած ֆիլեն:
  6. Վերցնում ենք լավաշը, մի ծայրից դնում ենք հազարի տերևը, վրան ավելացնում տապակած ֆիլեն ու տաքդեղը, քերիչով անցկացրած գազարը, կտրատած վարունգը, համեմում ենք աղով ու պղպեղով և փաթաթում ենք ռուլետի ձևով:
  7. Մեր ռոլլ սենդվիչը պատրաստ է:սենդվիչ-2

Չիզբուրգեր

         Բաղադրիչներ՝

  • հաց սպիտակ – 4 հատ (համբուրգերի)
  • լոլիկ – 3 հատ
  • վարունգ մարինացված – 3 հատ
  • միս տավարի (աղացած) – 700 գր
  • սոխ – 1-2 հատ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • պանիր հալված – 4 կտոր (շերտերով)
  • հազարի թերթեր – ըստ ճաշակի
  • մայոնեզ – ըստ ճաշակի
  • կետչուպ – ըստ ճաշակի

 

         Պատրաստման եղանակը

  1. Հացերը կիսում ենք և կտրած մասերը տապակում, որպեսզի խրթխրթան դառնան: Լոլիկներն ու վարունգները շրջանաձև կտրատում ենք:
  2. Սոխը մանր կտրատում և ավելացնում ենք մսին, համեմում ենք աղով ու պղպեղով և լավ խառնում ենք:
  3. Խճողակը բաժանում ենք 4 մասի և յուրաքանչյուր մասից կլոր հարթ կոտլետ ձևավորում: Երկու կողմից մոտ 3 րոպե տապակում ենք միջին ուժգնության կրակի վրա:
  4. Հավաքում ենք բուրգերը: Հացի ներքևի մասին մայոնեզ ենք քսում, վրան դնում կոտլետը, հետո՝ պանիրը, հազարի թերթերը, լոլիկն ու կետչուպը և ծածկում հացի մյուս շերտով:
  5. Վերջ, մեր համեղ չիզբուրգերը պատրաստ է:չիզբուրգեր-1

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *