Քիչ տանտիրուհիներ կան, որ կարողանում են խորավածի միսն ինչպես հարկն է նախապատրաստել: Բայց կարծիք կա, որ նույնիսկ ամենապինդ միսը հնարավոր է փափուկ ու հյութեղ դարձնել, եթե տիրապետում եք որոշ խոհարարական գաղտնիքների: Եվ այսպես՝ ներկայացնում ենք ամենակարևորները:
1-ին եղանակ
Սա շատերին է հայտնի: Փափուկ դարձնելու համար մսին հարկավոր է մանանեխ քսել: Կարելի է և սոր մանանեխ օգտագործել: Պատրաստումից անմիջապես առաջ հարկ կլինի մանանեխը լվանալ սառը ջրով:
2-րդ եղանակ
Խորովածից առաջ կոշտ միսը թրջում են կիտրոնի հյութով: Պետք է թողնել հյութը ներծծվի մսի մեջ ու նոր միայն անցնել պատրաստմանը:
3-րդ եղանակ
Այս եղանակը շատերի համար բացահայտում կդառնա: Գրեթե ցանկացած չորության միս իդեալական կդառնա տապակելու կամ խորովածի համար, եթե 1-2 ժամ թրջեք այն սոյայի սոուսում: Բնական է՝ հետո պատրաստելիս հարկ է նկատի ունենալ, որ սոյայի սոուսը բավականաչափ աղի է ու շատ աղ չանել:
4-րդ եղանակ
Եվս մի բացահայտում. պատրաստելուց մի երկու ժամ առաջ հարկավոր է միսը թրջել օսլա ավելցված ջրի մեջ: Փափկելուց բացի՝ խորաված կամ տապակած միսը գեղեցիկ խրթխրթան կեղև ձեռք կբերի:
5-րդ եղանակ
Պինդ միսը եփելիս հարկավոր է ջրի մեջ կես թեյի գդալ շաքար ավելացնել: Իսկ աղ անել հարկավոր է ոչ վաղ, քան ջուրը եռալուցկես ժամ անց:
6-րդ եղանակ
Փափկեցնելու համար օգտագործում են կիվիի խյուս: Բայց չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանք. 1-2 կիլոգրամ մսին օգտագործում են ոչ ավել, քան 1 կիվի և կիվիով մարինացնել պետք է 3-4 ժամից ոչ երկար, այլապես միսը թելիկների կվերացվի:
7-րդ եղանակ
Եփելիս մսի կոշտության վրա կարող են դրականորեն ազդել եփվող մսաջրի մեջ գցած չոր գինու 2-3 խցանը կամ 1 գդալ քացախը:
8-րդ եղանակ
Պինդ միսը եփելու կամ խորովելու համար պետք է նախապես բաստուրմա դնել: Ահա բաստուրմայի այսպիսի յուրատեսակ եղանակ: Բաստուրմայի համար վերցնում են մանր կտրտած սոխ, քերիչով մանրացրած խնձոր, 1 գդալ քացախ, բուսայուղ, աղացած սև պղպեղ և դափնու տերև: Միսը նման եղանակով մշակելու դեպքում ոչ միայն հիանալի համ կունենա, այլև փափուկ ու հյութեղ կլինի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Խորովածի միսը բաստուրմա դրեք աղ կարմիր բիբար սոխ եւ վրան լցրեք ջերմորեն մի քանի ժամ թողեք խորովածն ընտիր է ստացվում