Յուրաքանչյուրս էլ գոնե մեկ անգամ պատրաստել ենք կարտոֆիլի պյուրե։ Թվում է, թե ոչ մի բարդություն չկա, բայց ինքներս էլ ամեն անգամ նկատում ենք, որ պյուրեն ոչ միշտ է ստացվում համեղ ու առանց գնդիկների։ Ինչո՞ւ է խյուսն ամեն անգամ տարբեր լինում, ի՞նչ սխալներ ենք մենք թույլ տալիս կարտոֆիլի պյուրե պատրաստելիս։ Ահա այս մասին կարդացեք մեր այսօրվա հոդվածում։
Օգտագործում ենք ոչ ճիշտ կարտոֆիլ
Կարտոֆիլը պետք է լինի օսլայի մեծ պարունակությամբ, որպեսզի ստացվի նուրբ ու միասեռ զանգված։ Օսլայի մեծ քանակությամբ կարտոֆիլը նաև շատ լավ է ներծծում կարագը։ Իսկ մուգ պալարներով, վարդագույն կեղևով և դեղին միջուկով կարտոֆիլը մեծ ջանք է պահանջում խյուս դառնալու համար։
Ջուրը աղով չենք համեմում
Երբ կարտոֆիլը եփվում է, օսլայի հատիկները ներծծում են ջրում եղած աղն, ու արդյունքում կարտոֆիլի խյուսը շատ համեղ ու թեթև է ստացվում։ Այնպես որ ջուրը աղով համեմեք ոչ թե վերջում, այլ նախապես։
Կարտոֆիլը դնում ենք տաք ջրի մեջ
Կարտոֆիլը պետք է եփել սառը ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի, ապա կրակը մեղմացնել։ Եթե միանգամից եփեք տաք ջրի մեջ, ապա կարտոֆիլն անհավասարաչափ կեփվի։
Չենք քամում ջուրը
Կարտոֆիլը եփելուց անմիջապես հետո պետք է քամել ջուրը։ Հակառակ դեպքում այն համեղ չի լինի։
Կարագն ավելացնում ենք անմիջապես սառնարանից հանելուց հետո
Կարագը պետք է նախապես հանել սառնարանից, թողնել, որ որոշ ժամանակ մնա սենյակային պայմաններում, ապա ավելացնել տաք կարտոֆիլին։ Կարելի է ավելացնել նաև սերուցք կամ կաթ։ Այդպես նույնպես շատ համեղ է ստացվում։
Շատ ենք հարում
Կարտոֆիլը շատ հարել կամ ճզմել չի կարելի։ Արդյունքում շատ օսլա է դուրս գալիս, և զանգվածը դառնում է սոսնձանման։
Պատրաստում ենք նախօրոք
Մենք սիրում ենք կերակուրը պատրաստել նախօրոք, բայց կարտոֆիլը երկար սպասել չի սիրում։ Այն պետք է համտեսել անմիջապես։
Ահա մի քանի պարզ, բայց շատ կարևոր խորհուրդներ, որոնք հաստատ պետք կգան խոհանոցում համեղ կարտոֆիլի պյուրե պատրաստելու համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat jishteq es nuynpes xohara em