Վերջին ժամանակներում խոհարարության աշխարհում իսկական հեղափոխություն է տեղի ունեցել, որտեղ իրենց հաստատուն տեղն են գտել յուրովի գեղեցկությամբ ցնցող տարատեսակ թխվածքներ: Նրանք հիացնում են զարմանահրաշ գունային խայտաբղետությամբ և շլացուցիչ փայլով: Այդ շքեղ տեսքը տալիս է հայելային ջնարակը:
Հայելային ջնարակը մի հետաքրքիր և յուրովի ծածկույթ է տորթերի և թխվածքների համար: Նույնիսկ ձեր արտացոլումը կարող եք տեսնել ջնարակով պատված թխվածքի վրա:
Ամենևին հարկավոր չէ լինել պրեֆեսիոալ խոհարար, որպեսզի զարմացնել ընտանիքի անդամներին և ընկերներին յուրահատուկ հրուշակեղենով: Բավական է միայն իմանալ հայելային ջնարակի պատրաստման գաղտնիքները և այդ դեպքում սովորական տորթը կդառնա արվեստի իսկական գլուխգործոց:
Հայելային ջնարակ մեղրով
Բաղադրիչները`
- Ժելատին -12 գր
- Մեղր-150 գր
- Սպիտակ շոկոլադ -150գր
- Ջուր – 75 մլ
- Խտացրած կաթ – 100 գր
- Շաքարավազ – 150 գր
Պատրաստում ենք մեղրով հայելային ջնարակը: Թրջում ենք ժելատինը: Շաքարավազից պատրաստում ենք սիրոպ (օշարակ), ապա ավելացնում մեղր: Մանրեցնում ենք սպիտակ շոկոլադը և խառնում խտացրած կաթի հետ: Ստացված զանգվածին ավելացնում ենք սիրոպը, պատրաստի ժելատինը և հարում բլենդերով: Այսպիսով մեղրով հայելային ջնարակը պատրաստ է:
Հայելային ջնարակ հատապտղային խյուսով
Բաղադրիչները`
- Հատապտղային խյուս – 100 գր
- Կաթ – 70 գր
- Սերուցք (յուղայնություն 33%) – 45 գր
- Շաքարավազ-25 գր
- Գլյուկոզա – 45 գ
- Սպիտակ շոկոլադ -320 գրգր
- Ժելատին -1 տուփ
Ժելատինը թրջում ենք: Հատապտղային խյուսը, կաթը, սերուցքը, շաքարավազը, գլյուկոզան հասցնում եք եռման աստիճանի: Ապա ավելավնում ենք հալեցրած սպիտակ շեկելադը և ժելատինը: Խառնուրդը լցնում ենք բլենդերի մեջ և հարում: Այսպիսով ստանում ենք հատապտղային խյուսով ջնարակ:
Փայլող հայելային ջնարակ
Բաղադրիչները`
- Ջուր -90մլ
- Շաքարավազ-240 գր
- Օշարակ- 80 գր
- Ժելատին -1 տուփ
- Սերուցք (յուղայնություն 30%) – 160 գր
- Կակաո – 80 գր
Նախ և առաջ հարկավոր է թրջել ժելատինը, ապա մի կողմ դնել, որպեսզի ուռչի: Oշարակը և շաքարավազը լցում ենք ամանի մեջ, դնում կրակին և հասցնում մինչև եռալը: Հանում ենք խառնուրդը կրակից և ավելացնում արդեն եռացրած սերուցքը: Խառնում ենք ստացված զանգվածը, ավելացնում ենք կակաոյի փոշի և ևս մեկ անգամ լավ խառնում: Այս ընտացքում ժելատինը արդեն հասցրել է ուռչել: Այնուհետև ավելացնում ենք ջնարակը ամանի մեջ և հարում: Ջնարակի ջերմաստիճանը պետք է լինի 37⁰С: Ահա և վերջ: Փայլող ջնարակը պատրաստ է:
Սպիտակ հայելային ջնարակ
Բաղադրիչները`
- Գլյուկոզայի օշարակ -155գր
- Ժելատին -12 գր
- Խտացրած կաթ -90 գր
- Շաքարավազ – գր
- Ջուր – 77 մլ
- Սպիտակ շոկոլադ – 155 գր
Պատրաստում ենք սպիտակ հայելային ջնարակը: Նախքան սպիտակ ջնարակ պատրաստելը, նախ և առաջ թրջում ենք ժելատինը, որպեսզի այն ուռչի: Ջուրը պետք է լինի հնարավորինս սառը: Ամանի մեջ լցնում ենք ջուր, գլյուկոզայի օշարակ, շաքարավազ և եռացնում ենք խառնուրդը: Այնուհետև մանրեցրած շոկոլադը, խտացրած կաթը, պատրաստի ժելատինը: Խառնուրդը լցնում ենք բլենդերի մեջ և հարում: Ապա 12 ժամով խառնուրդը դնում ենք սառնարանը: Սպիտակ հայելային ջնարակը պատրաստ է: Տորթի վրա քսելու ժամանակ հարկավոր է այն տաքացնել (օրինակ` միկրոալիքային վառարանում):
Գունավոր հայելային ջնարակ
Բաղադրիչները`
- Ժելատին -12 գր
- Գլյուկոզայի օշարակ (այն կարող եք փոխարինել ինվերտային օշարակով, ինչպես նաև մեղրով)
- Սպիտակ շոկոլադ -150 գր
- Խտացրած կաթ -100 գր
- Շաքարավազ -150 գր
- Ջուր -60 գր
- Սննդային ներկ
Պատրաստման եղանակը:
Ժելատինը լցնում ենք ամանի մեջ և ավելացնում ենք 60 գր ջուր: Ապա կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազ, ինվերտային օշարակ և ջուր: Դնում ենք կրակին: Հասցնում ենք մինչև եռալը, որպեսզի շաքարավազը հալի: Այնուհետև հալեցնում ենք շոկոլադը և լցնում բլենդերի մեջ, ապա ավելացում ենք խտացրած կաթը, ինվերտային օշարակը և արդեն իսկ պատրաստի ժելատինը և սննդային ներկը, բավական է ընդամենը մի քանի կաթիլ և հարում այնքան, որպեսզի ստանանք առանց գնդիկների խառնուրդ: Ահա այսքանը: Մեր գունավոր հայելային ջնարակը պատրաստ է:
Իհարկե հայելային ջնարակի այս բաղադրատոմսերը միակը չեն, բայց ամենատարածվածն են:
Եթե որոշել եք հետաքրքիր և համեղ անակնկալ մատուցել սիրելիներին, զարդարել տորթը հայելայի ջնարակով,ապա պարզապես օգտվեք բաղարատոմսերից: Փորցեք և անկասկած կստացվի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարեվ ձեզ կարող եք մաստիկաի լավ բաղադրատոմս ներկայացնել որով կկարողանանք ծաղիկներ պատրաստել եվ չորացնել նախապես մերսի
Բարև Ձեզ: Ահա մաստիկայի մի հաջող բաղադրատոմս:
1. Պատրաստում ենք օշարակ:
Կաթսայի մեջ լուծում ենք շաքարը և եռման հասցնում: Ավելացնում ենք կիտրոնաթթու: Ծածկում ենք կափարիչով (առանց անցքի) և 45 րոպեով դնում ամենամարմանդ կրակին:
2. Կես ժամ հովացնում ենք խառնուրդը և սոդա ավելացնում: Կարելի է լուծել այնփոքր քանակությամբ ջրում: Խառնուրդը սկսում է փրփրել:
3. Պարբերաբար խառնում ենք: 15 րոպեից օշարակը պատրաստ է: Այն թանձր է մնում ու չի սառչում: Արտաքինից մեղրի է նման:
4. Ժելատինը հալում ենք 0,5 բաժակ ջրում և թողնում՝ ուռչի:
5. Մնացած 0,5 բաժակ ջրում լուծում ենք շաքարը, ավելացնում 160 գրամ օշարակը և դնում կրակին: Խառնելով՝ եռման ենք հասցնում: Եփում ենք մարմանդ կրակի վրա 8 րոպե:
6. Ժելատինը տաքացնում ենք ու լցնում ամանի մեջ, որտեղ խառնուրդը հարելու ենք: Ցանկալի է ընտրել բարձր կողքերով թաս, քանի որ խառնուրդի ծավալն ավելանալու է: Սկսում ենք հարիչի ցածր արագությամբ հարել: Աստիճանաբար մեր տաք խառնուրդին ենք ավելացնում ժելատինը:
7. Ավելացնում ենք հարիչի արագությունն ու հարում մոտ 10 րոպե: Խառնուրդը հոծ ու սպիտակ է դառնում: Սկսում է փաթաթվել հարիչի թևիկներին, ձգվող ու կպչուն է դառնում:
8. Եթե մեզ ամբողջ մաստիկան միանգամից է պետք, վերցնում ենք սպիտակ զանգվածն ու հարում ամենամկանր շաքարի փոշով՝ մինչև անհրաժեշտ վիճակի: Ամանի հատակին սննդային թաղանթ ենք փռում ու շաքարի առատ փոշի անում: Խառնուրդը սառնարանում ենք դնում: Երբ պետք լինի, հանում ենք, կտրում ցանկացած կտոր ու հալեցնում միկրոալիքային վառարանում: Շաքարի փոշու հետ խառնելուց առաջ չորացնում ենք խառնուրդն, այլապես շատ շաքարի փոշի կպահանջվի ու մաստիկան կկոտրվի:
Ամենայն հաջողություն: 🙂
Shnorhakalutyun lav xorjurdneri hama
Սիրելի Սիլվա, շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր խորհուրդներով։ ։)
Barev dez vor xndrem kaseq inche glukozan inchpes derq berenq?