Հայկական ավանդական ուտեստներ Reddy յուղով

Reedy-4-nkarov-1

Բոլոր կանայք ցանկանում են պատրաստել համեղ ուտեստներ, թխվածքներ և հաճելի պահեր պարգևել իրենց սիրելիներին: Ինչպես գիտենք, Reddy յուղով պատրաստված կերակուրներն ունեն յուրահատուկ համ, գեղեցիկ տեսք և որ ամենակարևորն է` անվտանգ են օրգանիզմի համար: Այս անգամ ներկայացնում ենք մի քանի հայկական ավանդական բաղադրատոմսեր, որոնք հատկապես համեղ են ստացվում Reddy յուղի շնորհիվ:

Դե ինչ կապում ենք գոգնոցը, վերցնում Reddy յուղն ու գործի անցնում 🙂

Գաթա

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ 

  • ալյուր – 400 գր
  • Reddy յուղ – 250 գր
  • ձու – 2 հատ + 1 սպիտակուց
  • սոդա – 1 թ/գ
  • վանիլին – 10 գր
  • թթվասեր – 250 գր

Միջուկի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ 

  • ալյուր – 1 բաժակ
  • Reddy յուղ – 125 գր
  • շաքարավազ – 1,5 բաժակ
  • վանիլին – 5 գր

Վրան քսելու համար՝

  • ձու – 1 հատ դեղնուց
  • կաթ – 1 ճ/գ

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու յուղը, ձեռքերով լավ տրորում ենք, զանգվածի կենտրոնում փոսիկ ենք բացում, մեջը լցնում ենք թթվասերը, ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք և փափուկ խմոր հունցում:

Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու յուղը: Ստացված զանգվածը ձեռքերով տրորում ենք վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում:

Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, վրան լցնում պատրաստի միջուկը և ռուլետի նման փաթաթում ենք: Ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում յուղաթղթով պատած տապակի մեջ, վրան քսում հարած դեղնուցն ու կաթը և 25-30 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի գաթան թողնում ենք սառչի և մատուցում ենք:

gata-5

Ղափամա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • դդում – 1 հատ
  • բրինձ – 1 բաժակ
  • չրեր և չամիչ – 1 բաժակ
  • ընկույզ – 1 բաժակ
  • Reddy յուղ – 2 ճ/գ
  • դարչին, բահար, աղ – ըստ ճաշակի

Առանձնացնում ենք դդումի գլխամասը այնպես, որ հետագայում օգտագործենք որպես կափարիչ, ապա մաքրում ենք դդումի միջուկը: Այս ամենից հետո մանրացնում ենք չրերը, ընկույզը և չամիչի հետ տաքացնում յուղի մեջ: Այնուհետև ավելացնում ենք բրինձը, համեմում ենք և դդումը լցոնում ստացված զանգվածով՝ (մինչև դդումի կես հասնելը): Ապա ավելացնում ենք այնքան ջուր, որ ծածկի բրինձը, փակում ենք դդումը իր իսկ կափարիչով և եփում ջեռոցում ցածր ջերմաստիճանով: Թխում ենք 45-50 րոպե (մինչև բրինձն ու դդումը եփված լինեն):

Ահա և “Ղափաման” պատրաստ է, կարող ենք համտեսել:

3cb5154a265cb7de95a72cb903bae415

Փախլավա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Reddy յուղ – 350 գր
  • թթվասեր – 300 գր
  • ձվի դեղնուց – 4 հատ
  • ձվի սպիտակուց – 4 հատ
  • ալյուր – 800 գր
  • սոդա – 1 թ/գդ
  • շաքարավազ – 2,5 ճ/գդ
  • ընկույզ – 400 գր
  • մեղր – 2 ճ/գդ

Ալյուրը 300 գր յուղի հետ լավ խառնում ենք, ավելացնում 3 ձվի դեղնուցը, թթվասերն ու սոդան, խմոր ենք հունցում, գնդում և 1 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը հանում ենք սառնարանից և 8 գնդերի բաժանում: Պատրաստում ենք միջուկը: Ընկույզները մանրացնում ենք, վրան լցնում ենք 4 ձվի սպիտակուցներն ու շաքարավազը և լավ խառնում ենք: Գնդերն ալյուր ցանած սեղանի վրա լավ գրտնակում ենք:

Յուղապատ տապակի մեջ դնում ենք խմորները և յուրաքանչյուրի արանքում միջուկ ենք լցնում: Վերջին շերտի վրա միջուկ չենք լցնում: Քսում ենք ձվի դեղնուցը, դանակով կտրատում ենք և զարդարում ընկույզներով: Փախլավան տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 45-50 րոպե:

Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ հանում ենք ջեռոցից, վրան լցնում յուղի և մեղրի խառնուրդը և կրկին տեղափոխում ջեռոց: Ահա և վերջ:

pachlava_0037

Ղավուրմա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • տավարի կամ ոչխարի միս
  • աղ
  • Reddy յուղ

Միսը լվանում ենք, ոսկորները հեռացնում, բաժանում մանր կտորների, վրան աղ ենք ցանում և պահում 7-8 ժամ: Այնուհետև լվանում ենք, թեթևակի խաշում և տապակում յուղի մեջ: Տապակած միսը շերտերով լցնում ենք կավե կամ ապակյա ամանների մեջ և ավելացնում այնքան յուղ, մինչև միսը ծածկվի: Այսպիսի միսը դեռ երկար կարելի է պահպանել և օգտագործել մսային կերակուրների պատրաստման մեջ:

fa

Դե ինչ, հուսանք՝ Ձեզ դուր եկավ: Պատրաստեք մեր բոլորիս կողմից սիրված ուտեստները և զարմացրեք բոլորին 🙂

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *