Զատկի ձուն զարդարելու տարբերակներ

zatiki-dzun-zardarelu-tarberakner-2

Յուրաքանչյուր տարի Զատիկին ընդունված է զարդարել ձուն: Շատերը նախընտրում են զարդարելու տարբերակներից ամենահասարակները, սակայն յուրաքանչյուր տարի ցանկություն է առաջանում ինչ-որ նոր մոտեցում ցուցաբերել ու ձվերը գեղեցիկ զարդարել: Ահա ևս մի քանի տարբերակ ձվերը յուրօրինակ ձևավորելու համար:

Ճուտիկներ
Խաշած ձվերից կարող եք պատրաստել գեղեցիկ ճուտիկներ, որոնք շատ հետաքրքիր տարբերակ են:

zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-1

Տերևների ու ծաղիկների կիրառում

Գրեթե բոլորը գիտեն՝ ինչպես է տատիկը ձվերը ներկում սոխի կեղևով: Եթե ունեք տերևներ կամ ծաղիկներ, կարող եք դրանք կպցնել ձվերի վրա, այդպես խաշել ձվերը սոխի կեղևի մեջ, ապա հանել դրանք, դեն նետել և ձվերի վրա կմնան գեղեցիկ նախշեր:

zatiki-dzun-zardarelu-tarberakner--

Գունավոր թղթիկներ

Ձվերը գեղեցիկ և ուրախ զարդարելու հարցում մեզ օգնության կգան գունավոր թղթիկները: Ձուն կարող եք զարդարել գունավոր կլոր թղթիկներով ու ստանալ Զատիկի գեղեցիկ ձվեր:

zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-2

Դեկուպաժ

Այս գործընթացում ամենաբարդը գեղեցիկ անձեռոցիկ գտնելն է: Իսկ դեկուպաժի մեթոդի մասին կարող եք գտնել cooks.am-ում՝  Զատիկի ձու ՝ ներկված դեկուպաժի տեխնիկայով:

zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-4

Շոկոլադե ձվիկներ

Ձուն կարող է լինել նաև շոկոլադից: Այս տարբերակը շատ դուր կգա հատկապես Ձեր երեխաներին: Փորձեք ձուն պատրաստել կաթնաշոռից, իսկ դեղնուցի փոխարեն օգտագործել ջեմ:
Շոկոլադե ձվիկների այլընտրանքային բաղադրատոմս կարող եք կարդալ նաև cooks.am-ում՝ Շոկոլադե ձվիկներ Զատիկի համար 🙂

zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-5

Պայծառ ու գեղեցիկ

Այս տարբերակի գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է վերցնել մուգ ձվեր ու սպիտակ գրիչ (շտրիխ): Մնում է միայն օգտագործել երևակայությունն ու ստեղծել  գեղեցիկ ձվեր: Արդյունքում, ձվերը կստացվեն բնական ու պայծառ:

zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-6

«Հիմնական կասկածյալ»

Երեխաները միշտ ցանկանում են մասնակցություն ունենալ ձվերի ներկման արարողությանը: Հատկապես այն հետաքրքրում է ամենափոքրերին: Գեղեցիկ կարող է ստացվել, երբ փոքրերն իրենց մատնահետքերը թողնեն ձվերի վրա, իսկ մեծերն արդեն անցնեն մատնահետքն արվեստի գործի վերածելու գործընթացին:zatiki-dzun-dzrdarelu-tarberakner-7

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *