Մաղադանոսի օգտակար հատկանիշները

Չնայած բազմաթիվ դեղորայքների առկայությանը՝ մաղադանոսն այսօր էլ շարունակում է մնալ կիրառելի՝ շնորհիվ իր օգտակար հատկանիշների։ Մատչելիությունն ու հասանելիությունը մաղադանոսի այցեքարտն են։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր հատկանիշների, որոնք իմանալուց հետո այն ավելի հաճախակի կօգտագործեք։

  • Ասկորբինային թթու (վիտամին С)- ամրապնդում է իմունային համակարգը
  • Ֆոլաթթու (վիտամին B 9)- կարգավորում է նյութափոխանակությունը
  • Տոկոֆերոլ (վիտամին Е) – դանդաղեցնում է ծերացման ընթացքը
  • Ֆիլոխինոն (վիտամին K)- անհրաժեշտ է կալցիումի փոխանակման համար, սինթեզում է սպիտակուցներն ու կարգավորում երիկամների աշխատանքը։
  • Ռիբոֆլավին (վիտամին B2)- անհրաժեշտ է նյարդային համակարգի և ճարպերի փոխանակման համար
    մաղադանոս-2
    Ի դեպ, մաղադանոսում վիտամին C-ի քանակն ավելի շատ է, քան կիտրոնի կամ հաղարջի մեջ։
    Հաճախ օգտագործեք մաղադանոսը և կապահովեք ինքներդ ձեզ անհրաժեշտ նյութերով՝ երկաթով, կալցիումով, ֆոսֆորով և այլն, որոնք անհրաժեշտ են առողջ ատամներ ու ամուր ոսկորներ ունենալու համար։

Շնորհիվ իր մեջ պարունակվող սելեն կոչվող նյութի՝ մաղադանոսը շատ օգտակար է նաև աչքերի համար։

 

                  Մաղադանոսի բուժիչ հատկությունները

Մաղադանոսը կարելի է օգտագործել երիկամային հիվանդությունների դեպքում։ Դրա համար վերցնում ենք 3-5 ճյուղ մաղադանոս, ծածկում ենք ջրով ու հասցնում եռման աստիճանի։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից, ծածկում ենք կափարիչով ու թողնում ենք, որպեսզի 15 րոպե հանգստանա։ Թեթևակի սառած եփուկը քամում ենք ու ավելացնում 1 ճ/գ կիտրոնի հյութ։

Մաղադանոսը կիրառվում է նաև հոդատապի կամ պոդագրայի բուժման նպատակով։
Դրա համար մաղադանոսի արմատները մանր կտրատում, լցնում ենք թերմոսի մեջ, ծածկում ենք եռացրած ջրով (1 ճ/գ մաղադանոս – 0,5 բաժակ եռացրած ջուր հարաբերակցությամբ)։ Մեկ գիշեր թողնում ենք թերմոսի մեջ, ապա քամում ենք ու խմում 1ճ/գ ուտելուց 30 րոպե առաջ։
մաղադանոս-3
Մաղադանոսը հիանալի միջոց է նաև մաշկի խնամքի համար։ Այն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։
Օգտակար դիմակ պատրաստելու համար վերցնում ենք մի քանի ճյուղ մաղադանոս, հարում ենք բլենդերով, ապա խառնում ենք կեֆիրի հետ ու քսում ենք դեմքին։ 20 րոպե անց արդյունքն ակնհայտ կլինի։

Մնացեք առողջ ու երիտասարդ։

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *