Մանթի . Ինչպես ձևավորել խմորը

manti-inchpes-dzevavorel-xmor@-1

Մանթին Կենտրոնական Ասիայում, Կորեայում, Չինաստանում, Մոնղոլիայում և Թուրքիայում ավանդական ուտեստ է համարվում։ Այն պատրաստվում է բարակ խմորի մեջ փաթաթած մանր կտրատված մսով` գոլորշու վրա։

Մանթի պատրաստելու համար միայն բաղադրատոմսը բավական չէ, պետք է նաև խմորի ձևավորման արվեստին տիրապետեք։ Իրականում մանթիները կարող եք խինկալիի կամ կարկանդակների տեսքով պատրաստել, բայց ստորև ներկայացնում ենք ևս մի քանի տարբերակ:

Մանթի . Ինչպես ձևավորել խմորը

Ծույլ մանթիներ

Խմորը ուղղանկյունաձև շերտով գրտնակեք, միջուկը հավասարապես տարածեք` եզրերից 5 սմ դեպի ներս։ Այնուհետև, ռուլետատիպ փաթաթեք և մանթիի եզրերը սեղմեք։ Այժմ կարող եք դնել շոգեեփ կամ մանթի պատրաստելու սարքի մեջ։ Պատրաստի ռուլետը կտրատեք և մատուցեք։ Մոտավորապես, այսպես են պատրաստվում նաև վարդի տեսքով մանթիները։ Վերջիններս, սակայն, որպես առանձին ռուլետներ են փաթաթում, իսկ խմորի եզրերը կտրատում են զիգզագ դանակով:

manti-inchpes-dzevavorel-xmor@-6

Եռանկյունաձև մանթիներ

Խմորը կտրատեք, շրջանաձև շերտերով գրտնակեք և միջուկը դրեք կենտրոնում։ Երեք կողմից քաշելով, սկզբում միացրեք դրանցից երկուսը, այնուհետև երրորդը և եզրերը սեղմեք։ Ստացվում են եռանկյունաձև մանթիներ` կենտրոնից եկող գծերով։

manti-inchpes-dzevavorel-xmor@-5

Քառակուսաձև մանթիներ

Խմորը գրտնակեք, քառակուսաձև կտրատեք և մեջտեղի հատվածում միջուկ դրեք։ Անկյունները կենտրոնից սեղմեք և կցման հատվածները միացրեք:

manti-inchpes-dzevavorel-xmor@-4

Ստացված անկյուններն իրար միացրեք և կստանաք 8-աձև մանթիներ։

manti-inchpes-dzevavorel-xmor@-2

Բաց մանթիներ

Քառակուսաձև գրտնակած մանթիների մեջտեղի հատվածում միջուկ դրեք, եզրերը միացրեք, իսկ մեջտեղի հատվածը բաց թողեք, որպեսզի միջուկը երևա։ Անկախ այն բանից, որ մանթիները բաց են, շատ հյութեղ են ստացվում, քանի որ, շոգեեփ կամ մանթիների եփման համար նախատեսված սարքի մեջ պատրաստելով, շրջելու կարիք չի լինում։

manti

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *