Cooks.am-ը ներկայացնում է մի քանի խոհարարական խորհուրդ խոհանոցում հաջողության հասնելու և ուտեստներին կատարյալ համ ու տեսք հաղորդելու համար։
• Մսին նրբահամություն հաղորդելու համար օգտագործեք կիտրոնի հյութ։
• Եթե ցանկանում եք, որ բրինձը լինի կատարյալ սպիտակ, ապա ջրի մեջ ավելացրեք 1 թ/գ քացախ։
• Աղցաններին յուրահատուկ համ հաղորդելու համար ափսեն, որով մատուցելու եք, պատեք սխտորով։
• Կոտլետի ֆարշը պատրաստելուց հետո ավելացրեք սառույց․ այն միսն ավելի հյութեղ կդարձնի։
• Չորացրած կամ սառեցրած կանաչու համը վերականգնելու և ուժեղացնելու համար մի քանի րոպե տապակեք կարագի կամ բուսայուղի մեջ։
• Եթե ապուրը համեմել եք չափազանց շատ աղով, ապա կտորե պարկի մեջ լցրեք բրինձ ու դրեք ապուր մեջ։ Բրինձն արագ կկլանի ավելորդ աղի քանակը։
• Վինեգրետին յուրօրինակ համ հաղորդելու համար ավելացրեք 1 ճ/գ կաթ ու 1 թ/գ շաքարավազ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shnorhakalutyun dzez shat
Շնորհակալ ենք Ձեզ մեր կայքին հետևելու և մեր աշխատանքը գնահատելու համար։ ։)