Ավելի քան 100 տարի առաջ բժիշկ Մաքս Բիրխեր Բենները պատահաբար ծանոթանալով հովիվների սննդակարգին իր կլինիկայի սննդակարգում նոր ուտեստ է ընդգրկում՝ մյուսլի 🙂
Ի՞նչ է մյուսլին
Մյուսլին տարբեր ընդեղենի փաթիլների խառնուրդ է՝ մարմելադի կտորների, չորացված մրգերի, կոնֆետների, ընկույզների ավելացմամբ: Այն հիմնականում օգտագործում են որպես նախաճաշ՝ թրջելով յոգուրտով կամ կաթով:
Շատ դիետոլոգներ մյուսլին համարում են օգտակար ու ճիշտ նախաճաշ, քանի որ այն հարուստ է բջջանյութով և ածխաջրերով:
Ներկայացնում ենք մյուսլինի բաղադրատոմսը.
0,5 ճ/գդ վարսակի փաթիլները խառնում ենք մանրացված ցորենի, բրնձի, գարեձավարի կամ կորեկաձավարի հետ, ավելացնում 1 գդալ կիտրոնահյութ, այնուհետև հյութ, կաթ կամ ջուր։ Այդ ամենը լավ խառնում ենք մինչև դառնա համասեռ զանգված, իսկ մատուցելիս ավելացնում ենք կտրատած մրգեր, հատապտուղներ, 1 գդալ մանրացված նուշ կամ ընկույզ։
Ուշադրություն: Մյուսլի գնելիս պետք է ուշադրություն դարձնել, որ կազմության մեջ կոկոսի կամ արմավի յուղ, կոկոսի կտորներ, շոկոլադ, կակաո, օշարակներ, շաքարի փոխարինիչներ և բուրավետիչներ չլինեն։
Օրը սկսենք ճիշտ նախաճաշով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: