Օրիգինալ նախուտեստի բաղադրատոմս լոլիկներով

Վարդեր

Այսպիսի նախուտեստ պատրաստելու համար շատ հարմար են ոչ մեծ չափի լոլիկները, օրինակ` չերրի։ Լոլիկը 3 կամ չորս կողմից կտրվածք ենք տալիս` բայց մինչև վերջ չենք կտրում։ Այնուհետև նորից ենք այդպիսի կտրվածքներ անում, բայց արդեն ավելի խորը։ Կախված լոլիկի չափից նույն գործողությունը կրկնում ենք 2-3 անգամ։
Որպեսզի վարդի թերթիկների տպավորություն ստանանք, այդ անցքերում պանրի բարակ շերտեր ենք դնում։ Կարող ենք ցանկացած տեսակի պանիր օգտագործել` մոցարելլա, բրինզա կամ սուլուգունի։
Մատուցելիս նախուտեստը ձևավորում ենք ռեհանի կամ մաղադանոսի ճյուղերով, ըստ ճաշակի աղ անում և վրայից ցողում ձիթայուղով։


original-naxutesti-baxadratoms-loliknerov-1
Սնկեր

Բոլորն էլ ունեն այսպիսի նախուտեստի բաղադրատոմս . ինչպես լոլիկով, այնպես էլ ձվով։ cooks.am-ն  առաջարկում է հետևյալ տարբերակ:  Առաջին հերթին պատրասենք սնկի ոտքը՝ տվյալ դեպքում եկեք այն պատրաստենք կաթնաշոռային զանգվածով։ Դրա համար անհրաժեշտ է՝
– 200 գր կաթնաշոռ,
– 2 ճ/գդ թթվասեր,
– 1 պտղունց աղ,
– 10 հատ ռեհանի կամ սամիթի ճյուղ։
Կանաչին մանր կտրատում ենք։ Բոլոր բաղադրիչները պատառաքաղով կամ բլենդերով խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։ Կարող ենք սխտոր ավելացնել` ըստ ճաշակի։ Խոնավ ձեռքերով գնդեր ենք պատրաստում և դնում ամանի վրա։ Լոլիկը 2 մասի ենք բաժանում։ Այնուհետև կտրած լոլիկը դնում ենք կաթնաշոռային զանգվածի վրա և թթվասերով կամ մայոնեզով կետիկներ անում գլխարկների վրա։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-2

Զամբյուղներ

Լցոնված լոլիկներն ավելի գեղեցիկ կլինեն, եթե զամբյուղների տեսքով ձևավորենք։ Դրա համար լոլիկի վերևի մասից 2 հատված ենք կտրում` մեջտեղում 0,5 սմ հաստությամբ շերտ ենք թողնում, որը զամբյուղի բռնակն է լինելու։ Լոլիկի միջուկը գդալով հանում ենք (միջուկը կարող ենք սոուսի մեջ օգտագործել, կամ էլ կարող ենք խառնել միջուկի հետ)։
Միջուկի համար օգտագործում ենք կարտոֆիլով աղցան. այն պատրաստելու համար 2 հատ կարտոֆիլ և 3 հատ ձու ենք խաշում։ Սառեցնում ենք և խորանարդաձև կտրատում։ Ոչ մեծ կապ կանաչ սոխը մանր կտրատում ենք։ Աղցանը համեմելու համար վերցնում ենք 2 ճ/գդ մայոնեզ, 2 ճ/գդ թթվասեր, 1 ճ/գդ կիտրոնի հյութ, 1 թ/գդ ոչ կծու մանանեխ, ըստ ճաշակի աղ և պղպեղ։ Այդ ամենը խառնում ենք իրար և սկսում լոլիկները լցոնել։
Ցանկության դեպքում աղցանի մեջ կարող ենք եփած երշիկի, խոզապուխտի կամ տապակած բեկոնի խորանարդներ լցնել։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-3

Կապրեզե-հարմոն

Հայտնի իտալական աղցան-խորտիկը ևս կարելի է յուրօրինակ մատուցել։ Դրա համար լոլիկը ոչ թե շերտերի ենք բաժանում, այլ կտրվածքներ ենք տալիս` բայց ոչ մինչև վերջ։ Կտրվածքի տեղերում մոցարելլա պանիր ենք դնում։ Մատուցելիս ըստ ճաշակի համեմում ենք, ձիթայուղով ցողում և ռեհանի տերևներով ձևավորում։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-4

Կակաչներ

Կակաչներ պատրաստելու համար մեզ հարկավոր են երկարավուն լոլիկներ։ Այդ դեպքում պատրաստի նախուտեստը ավելի շատ կնմանվի կակաչների։ Լոլիկների վրա խաչաձև կտրվածքներ ենք անում։ Գդալով զգուշորեն հանում ենք լոլիկի պտղամիսը և միջուկով լցոնում։
Միջուկի համար. 200 գր կաթնաշոռը բլենդերով հարում ենք և խառնում քիչ աղ դրած 100 գր կարմիր ձկան հետ։ Միջուկը ըստ ճաշակի աղ ենք անում։ Այս միջուկը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար. հագեցած է սպիտակուցներով, օմեգաճարպաթթուներով, բջջանյութով և քիչ քանակությամբ ածխաջրերով։ Ծաղկի ցողունների համար կարող ենք ցանկացած տեսակի կանաչի օգտագործել, բայց ամենահարմարը` կանաչ սոխն է։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-5

Աշտարակներ

Լոլիկից աշտարակներ պատրաստելու համար պետք է նախապես սմբուկ և դդմիկ պատրաստել։ Ամբուկն ու դդմիկը բարակ շրջանաձև կտրատում ենք և թավայի մեջ կամ ջեռոցում տապակում մոտ 20 րոպե`  վրան ձիթայուղով ցողելով։ Մինչև պատրաստ լինի, կսկսենք պանրի շերտերը պատրաստել։ Դրա համար 100 գր հալած պանիրը խառնում ենք 10 հատ մանրացված ռեհանի թևերի (կամ մի քանի ճյուղ սամիթի հետ) և մեկ պճեղ մանր կտրատած սխտորի հետ։ Լոլիկը կտրատում ենք բարակ շերտերով։ Հավաքում ենք աշտարակը`յուրաքանչյուր կտորի վրա քսում ենք պանրի շերտը և բանջարեղենը հաջորդաբար շարում։ Կարող ենք մատուցել թե տաք և թե սառը վիճակում։ Նախուտեստը կարող ենք նաև մանղալի վրա պատրաստել։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-6

Զատիկներ

Զատիկներ պատրաստելու համար լոլիկի մի կողքից մի փոքր հատված ենք կտրում, մեջտեղից կիսում այն՝ կտորներն ամբողջությամբ չառանձնացնելով իրարից: Արդյունքում ստանում ենք զատիկի թևիկները։ Ձիթապտղով կամ սև հաղարջով լոլիկի վրա պուտեր ենք անում, իսկ չոր մեխակով` «աչուկներ»։
Լոլիկի մյուս կեսից հանում ենք պտղամիսը (այն հարկավոր չի, կարող ենք լոլիկի սոուս պատրաստել) և լցոնում միջուկով:
Միջուկի համար կարող ենք ձվի հետ հավասարաչափ խառնած հալած պանրիկ օգտագործել` համեմված մայոնեզով, սխտորով, աղով և պղպեղով։ Կարող ենք նաև կարտոֆիլային աղցան օգտագործել, որի բաղադրատոմսը վերևում նշված է։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-7

Սրտիկներ

Սրտիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են երկարավուն լոլիկներ։ Դրանք պետք է անկյունագծով կիսենք, 90 աստիճան շրջենք և միացնենք իրար։ Որպեսզի «սրտիկներ»-ն իրենց ձևը պահպանեն հարկավոր է փայտիկների վրա հագցնել։ Ցանկության դեպքում լոլիկները կարող ենք տարբեր միջուկներով լցոնել` ըստ ճաշակի։ Այս նախուտեստը շատ հարմար է ռոմանտիկ ընթրիքի համար։
original-naxutesti-baxadratoms-loliknerov-8

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *