Դեռևս հին ժամանակներից խոսվում է կակաոյի պտուղների օգտակար հատկանիշների մասին, որից պատրաստվում է շոկոլադը: Այսօր շոկոլադե սալիկներն ամենատարածված դեսերտն են աշխարհում:
Cooks.am-ն առաջարկում է ծանոթանալ շոկոլադի տեսակներին, օգտակար ու վնասակար հատկանիշներին:
Շոկոլադի տեսակները
Գոյություն ունի շոկոլադի երեք տեսակ, որոնք տարբերվում են միմյանցից կակաոյի պարունակության քանակով: Ըստ դրա՝ առաջին տեղում դառը շոկոլադն է, որն առանձնանում է իր բույրով և դառնությամբ: Շոկոլադի այս տեսակը համարվում է ամենաօգտակարը, և դա պատահական չէ:
Երկրորդ տեղում կաթնային շոկոլադն է, որն ամենատարածվածն է, սակայն պակաս օգտակար է, քան դառը շոկոլադը:
Երրորդ տեղում է սպիտակ շոկոլադը, որը կակաո չի պարունակում, առանձնանում է բարձր կալորիականությամբ և ոչ մի օգուտ չի տալիս օրգանիզմին:
Շոկոլադի օգտակար հատկանիշները
Դառը և կաթնային շոկոլադները պարունակում են տեոբրոմին ալկոլոիդ, որը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Շոկոլադի չափավոր կիրառումը բարձրացնում է աշխատելու արդյունավետությունը:
Շատերը կարծում են, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունն ու օգնում է հաղթահարել դեպրեսիան՝ շնորհիվ շոկոլադում պարունակվող էնդորֆինների ու սերոտոնինի, որոնք անվանում են երջանկության հորմոն:
Դառը շոկոլադը, որը պարունակում է 55 % կակաո, դանդաղեցնում է ծերացումը՝ պահպանելով երիտասարդությունն ու առողջությունը:
Շոկոլադը հարուստ է երկաթով, կալիումի և մագնիումի տարրերով, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար:
Հակացուցումներ
Չնայած օգտակար հատկանիշներին՝ շոկոլադի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների:
Փորձեք չչարաշահել շոկոլադի քանակը՝ օրական ուտելով ընդամենը 20-30 գրամ: Շոկոլադում պարունակվող շաքարի պատճառով այն հակացուցված է նրանց, ովքեր տառապում են ավելորդ քաշով և շաքարային դիաբետով: Բացի այդ, դառը շոկոլադը չի կարելի տալ նաև երեխաներին և նրանց, ովքեր ալերգիայի հակում ունեն:
Մի քանի խորհուրդ
Շոկոլադը կերեք օրվա առաջին կեսին, բայց ոչ սոված վիճակում: Այս դեպքում օրգանիզմը կհասցնի յուրացնել կալորիաները, ենթաստամոքսային գեղձը չի ծանրաբեռնվի և զերծ կմնաք ավելորդ քաշ կուտակելուց:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: