Չիայի սերմեր պատրաստելու գաղտնիքն ու օգտակարությունը

inch-karelie-patrastel-chayi-sermeric-1

Չիայի սերմերը մեր շուկայում համեմատաբար նոր են հայտնվել, բայց արդեն հասցրել են սիրվել և իրենց կիրառությունը գտնել բազմաթիվ բաղադրատոմսերում, հատկապես առողջ սննդի սիրահարների շրջանում:
Չիայի սերմերի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, որտեղ բնակվող Մայա ցեղերը դեռևս վաղուց այս մթերքը շատ բարձր են գնահատել և օգտագործել սննդի ու դեղերի պատրաստման մեջ: 

Ընդամենը 2 ճ/գդ չիայի սերմերը պարունակում են 31% օգտակար ճարպեր, 6% սպիտակուցներ, 44% ածխաջրեր, ինչպես նաև կալցիում, կալիում, երկաթ, վիտամին C և այլն։ Չիան հրաշալի լուծում է բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում և ժամանակ առ ժամանակ աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով չեն հասցնում նույնիսկ սնունդ ընդունել: Օգտագործելով 2 ճ/գդ չիայի սերմ` երկար ժամանակ քաղցի զգացում չեք զգա, և բացի այդ օրգանիզմը կհագեցնեք անհրաժեշտ վիտամիններով և միկրոէլեմենտներով։

inch-karelie-patrastel-chayi-sermeric-3

Չիայի սերմերը շատ հեշտ են պատրաստվում. պարզապես պետք է վրան ջուր կամ կոկոսի հյութ լցնենք և մի քանի րոպե թողնենք։ Վերջիններս հեղուկի մեջ լցնելուց հետո կարող են շուրջ 12 անգամ ավելանալ։ Երբ սերմերը ջրի մեջ ուռչեն, կարող ենք դրանք լցնել ցանկացած բանջարեղենային կամ մրգային աղցանի, շիլայի կամ սմուզիի մեջ։
Բացի այդ, զանգվածը կարող ենք թխվածքների մեջ որպես ձվի փոխարինող օգտագործել (պատահական չէ, որ բուսակերները այն «բուսակերների ձու» են անվանում)։ Աղցան պատրաստելիս չիայի սերմերը կարող ենք խառնել քունջութի, կտավատի, կանեփի, մեխակի, արևածաղկի կամ դդումի սերմերի հետ: Կարող ենք խառնուրդը նախապես պատրաստել և հարկ եղած դեպքում աղցանների մեջ ավելացնել 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Արմինե ջան, կարող եք հարցնել համեմունքների մասնագիտացված խանութներում 🙂

    1. Բարև Ձեզ Արմեն ջան, չիայի սերմեր կարող եք ձեռք բերել համեմունքների մասնագիտացված խանութներից կամ սուպերմարկետներից 🙂

  1. Voxjunum em… Xndrum em xorhurd tvek vortexic cerk berem chiayi sermeric…shnorhakal em . Es grum em arajin angam

    1. Սիրելի Վարդուհի, չիայի սերմերը պետք է պահել չոր և ամուր փակված տարաներում: Այդ դեպքում հնարավոր կլինի պահել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: 🙂

  2. Իսկ նիհարելու համար առավոտյան որքան պետք է խմել

  3. Բարև ձեզ իսկ չափաբաժինը չեք ասի առավոտյան ինչ չափի բաժակով պիտի խմենք

    1. Բարև Ձեզ, հարգելի Սուսաննա։ Շնորհակալություն հարցման համար։ Չիայի սերմերը կարելի է օգտագործել աղցաններում։ Կարելի է նաև շատ համեղ պուդինգ պատրաստել, որի բաղադրատոմսը շուտով կտեղադրենք մեր կայքում։ 🙂

  4. Իսկ հակացուցումներ կան?Ես գիտեմ որ մեկ լիտր ջրի մեջ մեկ ու կես ճաշի գդալ սերմերը խմելուց հետո ինքնազգացողության վատացում է նկատվել!կխնդրեմ պատասխանել անպայման այս հարցիմ:

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *