Պաստայի 5 ամենահամեղ բաղադրատոմսերը

Յուրահատուկ սպագետտի

Բաղադրիչները՝

  • ձիթայուղ – 50 մլ
  • սոխ – 1 գլուխ
  • սխտոր – 5 պճեղ
  • պղպեղ սև – 2 պտղունց
  • լոլիկ – 400 մլ (հյութի մեջ)
  • ջուր – 100 մլ
  • աղ – ըստ ճաշակի
  • ռեհան – 2 ճ/գդ
  • կարագ – 40 գր
  • պանիր պարմեզան – 50 գր

Պատրաստման եղանակը

  • Սոխն ու սխտորը մանրացնում և ձիթայուղով տապակում ենք և ավելացնում ենք կարմիր պղպեղը։
  • Այնուհետև լոլիկը ձեռքերով ճզմում ենք, հյութի հետ լցնում տապակի մեջ և ավելացնում աղն ու ջուրը։ Լավ խառնում ենք, ավելացնում կտրատած ռեհանը։
  • Սպագետտին եփում ենք։
  • Լցնում ենք սոուսի մեջ, վրան քերած պարմեզան ու մի կտոր կարագ լցնում։Նրբերշիկները տապակում ենք և լցնում սպագետտիի վրա։
  • Զարդարում ենք քերած պարմեզանով ու վայելում։yurahatuk-spagetti-7

    Սպագետտի բոլոնեզ

Բաղադրիչներ՝

  • միս տավարի – 400 գր
  • միս խոզի – 200 գր
  • սոխ – 1 գլուխ
  • նեխուր – 50 գր
  • գազար – 100 գր
  • սխտոր – 3 պճեղ
  • ձիթայուղ – 40 մլ
  • կարագ – 30 գր
  • գինի սպիտակ – 150 մլ (չոր)
  • արգանակ տավարի մսի – 300 մլ
  • լոլիկ – 150 գր (խյուս)
  • ռեհան – 2 թ/գդ (չորացրած)
  • պղպեղ սև – 1/2 թ/գդ
  • աղ – 1,5 թ/գդ
  • սպագետտի – 500 գր
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 150 մլ

Պատրաստման եղանակը

  • Սոխը կտրատում ենք, նեխուրը երկայնքով բարակ կտորների բաժանում, գազարն անցկացնում ենք խոշոր քերիչով, իսկ սխտորը՝ մանրացնում: Սոխն ու սխտորը ձիթայուղի մեջ տապակում ենք մինչև թափանցիկ դառնան, ավելացնում ենք գազարն ու նեխուրը և միջին ուժգնության կրակի վրա, անընդհատ խառնելով, մոտ 5 րոպե եփում։
  • Տավարի և խոզի միսն աղում ենք: Թավայի մեջ կարագ ենք դնում և խճողակը տապակում՝ թիակով մսային գնդիկները մանրացնելով (կարող ենք սկզբում տապակել խոզի միսը, այնուհետև վերջինիս արտազատած յուղի մեջ տապակել տավարի աղացած միսը)
  • Եթե միսը գույնը փոխել է, ավելացնում ենք գինին և եփում ենք, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
  • Մսի վրա ենք լցնում տավարի արգանակը, լոլիկի խյուսը, ավելացնում համեմունքները, խառնում և փակ կափարիչով շատ թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 1 ժամ եփում:
  • Քանի դեռ, սոուսը եփվում է, փաթեթի վրա նշված ցուցումների համաձայն, պատրաստում ենք պաստան, բայց պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ կրակից վերցնում ենք:
  • Եթե միսն արդեն փափուկ է, ավելացնում ենք սերուցքը, խառնում ենք և հասցնում եռման աստիճանի:
  • Սպագետտիի վրա սոուս ենք լցնում և տաք վիճակում մատուցում:սպագետտի բոլոնեզ

    Պաստա Կարբոնարա

    Բաղադրիչներ՝

  • մակարոն – 250 գր
  • խոզապուխտ – 100 գր
  • պանիր պարմեզան – 80 գր
  • սխտոր – 2 պճեղ
  • ձու – 2 հատ
  • ձիթայուղ
  • մաղադանոս
  • աղ
  • պղպեղ սև

    Պատրաստման եղանակը

  • Ջրով լի կաթսան դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Եռալուց հետո ջրի մեջ աղ ենք լցնում, ավելացնում ենք մակարոնը և 8-10 րոպե եփում։ Ջուրը թափում ենք, թողնելով 4 ճ/գդ օսլայաջուր (որում մակարոնը եփվել է)` սոուսի մեջ օգտագործելու համար։
    Խոզապուխտը բարակ երկարավուն շերտերի ենք բաժանում։ Պարմեզանը մանր կտրատում ենք։ Ձվերն ու 50-60 գր պարմեզանը հարում ենք և ավելացնում սև պղպեղ։
  • Միջին ուժգնության կրակի վրա ձիթայուղը թավայի մեջ տաքացնում ենք։ Ավելացնում ենք խոզապուխտը և 3 րոպեի ընթացքում տապակում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված սխտորը և 1 րոպե տապակում ենք մինչև փափկի։
    Չորացրած մակարոնը լցնում ենք թավայի մեջ և 2 րոպե թողնում ենք` մինչև մակարոնը իր մեջ ներծծի խոզապուխտի յուղն ու ձիթայուղը։
  • Մակարոնը կրակի վրայից վերցնում ենք։ Այնուհետև արագ լցնում ենք ձուն ու պանիրը, և արագորեն խառնում։ Ավելացնում ենք մակարոնի ջուրը` 4 ճ/գդ։
    Պատրաստելուց հետո անմիջապես մատուցում ենք` վրան ցանելով պարմեզան և մաղադանոս։pasta-karbonara

    Պաստա «Ֆետուչինի»

    Բաղադրիչներ՝

  • պաստա – 500 գր (ֆետտուչինի)
  • ձիթայուղ – 2 ճ/գդ
  • կարագ – 100գր
  • սոխ – 1 գլուխ
  • սխտոր – 4 պճեղ
  • լոլիկի մածուկ – 300գր
  • շաքարավազ – 1 պտղունց
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 1 բաժակ
  • պանիր պարմեզան – 100գր(քերած)
  • ռեհան – 2 ճյուղ(կանաչ)Պատրաստման եղանակը 
  • Պաստան պատրաստում ենք այնպես, ինչպես նշված է տուփի վրա։ Այնուհետև պաստայի ջուրը թափում ենք` 1 բաժակը պահում ենք սոուսի համար։
  • Սերուցքային կարագն ու ձիթայուղը տաքացնում ենք միջին ուժգնության կրակի վրա։ Ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը և մոտ 1 րոպե տապակում։
  • Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, աղը, պղպեղն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք պաստայի ջուրը: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով՝ 25-30 րոպե եփում ենք։
  • Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում պատրաստի պաստան, սերուցքը, քերած պանիրը և թարմ մանրացրած ռեհանը և մատուցում:պաստա ֆետուչինի

    Օրիգինալ պաստա

    Բաղադրիչներ՝

  • ձիթայուղ – 1ճ/գդ
  • միս տավարի (աղացած) – 350գր
  • սխտոր – 3 պճեղ
  • սոխ – 1 գլուխ
  • լոլիկ – 800գր
  • մակարոն – 450գր
  • պանիր պարմեզան – 2ճ/գդ
  • աղ
  • պղպեղ սև
  • պղպեղ կարմիր Պատրաստման եղանակը 
  • Ձիթայուղով պատված թավայի մեջ տապակում ենք կտրատած սոխը, ապա ավելացնում աղացած միսը և խառնում ենք:
  • Եփում ենք միջին  ուժգնության կրակի վրա, համեմում ենք աղով և պղպեղներով, ավելացնում ճզմած սխտորը, մանրացված լոլիկը և եփում  ևս 20 րոպե:
  • Մակարոնը խաշում ենք ջրում՝ թողնելով փոքր-ինչ հում վիճակում:
  • Քանդվող ձևամանի մեջ լցնում ենք պատրաստված սոուսի մի մասը, այնուհետև ուղղահայաց դիրքով դասավորում մակարոնները:
  • Մակարոնների վրա լցնում ենք սոուսի մյուս մասը, ապա քերած պարմեզանը:
  • Եփում ենք ջեռոցում 30 րոպե մինչև պանիրը հալչի և չոր շերտ առաջացնի:օրիգինալ պաստա

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *