Պաստայի տեսակները

pastayi-tesaknere-1

Այսօր կխոսենք պաստայի մասին։ Մակարոնեղենն ընդունված է «պաստա» անվանել, սակայն ամբողջ աշխարհում տարածված այս մթերքի տարատեսակների ու տարբերությունների մասին ոչ բոլորը գիտեն։ Իտալերենից թարգմանաբար «pasta» նշանակում է «խմոր»։ Ռուսերենում մակարոնեղենային արտադրանքն առաջացել է հունարեն «մակարիա» բառից, որը նշանակում է «գարուց պատրաստված ուտելիք»։ Մակարոնի բազմաթիվ տեսակներ ու ենթատեսակներ կան, որոնցից շատերը համտեսում են ինչ-որ սոուսի կամ ուտեստի հետ։

Իտալիայում մակարոնեղենային արտադրանքի տեսակները ձևին և չափին համապատասխան անվանումներ ունեն։ Դե իսկ անվանման վերջավորությունները վկայում են արտադրանքի չափի մասին՝
oni- մեծ
ette կամ etti – փոքր
ini -փոքր

Երկար և ուղիղ մակարոններ

pastayi-tesaknere-capellini3

Capellini (կապելլինի) – երկար, կլորավուն և շատ բարակ մակարոններ են, որոնց երբեմն անվանում են «Հրեշտակի մազեր» և մատուցում են թեթև սոուսների, արգանակների կամ պարզապես ձիթայուղի և խաշած բանջարեղենի հետ։

pastayi-tesaknere-vermicelli

Vermicelli (վերմիշել) – երկար կլորավուն, սպագետտիից բարակ մակարոններ են։ Մատուցվում է թեթև սոուսների հետ կամ կտրատած վիճակում` բանջարեղենային աղցանների մեջ։

pastayi-tesaknere-linguine

Linguine (լինգվինի) – Երկար, տափակ և նեղ, սպագետիից մի քիչ երկար մակարոններ են։ Այն իտալերենից թարգմանաբար նշանակում է «երկար լեզվիկներ»։ Բավականաչափ խոշոր են և շատ հարմար թանձր սոուսների (օրինակ «մարինար») հետ մատուցելու համար:

pastayi-tesaknere-spaghetti

Spaghetti (սպագետտի)- Աշխարհում ամենահայտնի մակարոններն են` երկարավուն միջին հաստության կլորավուն։ Spaghetti  թարգմանաբար նշանակում է «փոքրիկ պարաններ»։ Մատուցվում է տոմատով սոուսների կամ ջեռոցում պատրաստված ուտեստների հետ։

pastayi-tesaknere-fettuccine

Fettuccine (ֆետուչինե) – Երկար, տափակ ժապավեններ են, ավելի երկար քան լինգվինիները, բայց բոլոր բաղադրատոմսերում դրանք միմյանց փոխարինում են։

pastayi-tesaknere-lasagna-noodles

Lasagna (լազանյա) – Երկար և շատ լայն մակարոններ են, որոնք կարող են լինել ուղիղ եզրերով և գանգրավուն։ Այդ մակարոնով պատրաստված ջեռեփուկը հենց այդպես էլ կոչվում է` «Լազանյա»։

Կարճ ոլորավուն մակարոններ

pastayi-tesaknere-rotini

Rotini (սպիրալներ) – Շատ կարճ, պարուրաձև, սպագետտիից պատրաստված զսպանակաձև մակարոններ են։ Մատուցվում են կտորներով թանձր սոուսների հետ կամ մակարոնային աղցաններում։

pastayi-tesaknere-pappardelle

Pappardelle (պապարդելլե) – Վերջինս Տոսկանիի ավանդական տեսակներից է՝ լայն, երկարավուն։ Այն կարելի է գնել թարմ (այդ դեպքում դրանք գոլորշու վրա մի քանի րոպե եփում ենք) և չոր վիճակներում։ Օգտագործվում են ջեռոցում եփված ուտեստների, թանձր սոուսների հետ։

pastayi-tesaknere-tagliatelle

Tagliatelle (տալյատելլե) – Նույն լայնության է, ինչ ֆետուչչինին կամ լինգվինին, սակայն, ի տարբերություն նրանց, տափակ չէ։ Էմիլյա-Ռոմանյա դասական պաստա է, որն օգտագործվում է ջեռեփուկների, ապուրների և սթրոգանների մեջ։

Դատարկավուն մակարոններ

pastayi-tesaknere-ditalini

Ditalini (դիտալինի) – Փոքրիկ, շատ կարճ խողովակներ են, որոնք օգտագործվում են ապուրների կամ մակարոնային աղցանների մեջ։ Դիտալինի իտալերենից թարգմանաբար նշանակում է մատնոց։

pastayi-tesaknere-perciatelli

Perciatelli (պոչուտելլե) – Երկարավուն, բարակ և ուղիղ խողովակաձև մակարոններ են, որոնք սպագետիից ավելի հաստ են։ Օգտագործում ենք վերջինիս փոխարեն ռագուի, այլ մսային սոուսների և ջեռոցում եփված սմբուկների հետ։

pastayi-tesaknere-ziti

Ziti (զիտտի) – Կամարաձև խողավակաձև մակարոն է։ Այս մակարոնի ավելի կարճ տեսակն էլ է լինում։ Այն կոչվում է cut ziti։ Օգտագործում  ենք որպես ջեռեփուկ, մակարոնային աղցանների մեջ և մատուցում ենք թանձր սոուսներով։

pastayi-tesaknere-penne

Penne (պեննե) – Ուղիղ, միջին երկարության խողովակաձև մակարոն է, որը հաճախ խազերով է լինում։ Պեննեի անկյունագծով արված կտրվածքը փետուր է հիշեցնում, ինչի շնորհիվ էլ այն ստացել է իր անվանումը։ Օգտագործում ենք ապուրների, ջեռեփուկների և ցանկացած տեսակի սոուսների հետ։

pastayi-tesaknere-rigatoni

Rigatoni (րիգատոնի) – Երկար, կարճ խողովակաձև մակարոնի տեսակ է, որը penne-ից լայն է։ Մատուցում ենք տարատեսակ սոուսների հետ։

pastayi-tesaknere-cannelloni-medium

Cannelloni (կաննելլոնի) – Խոշոր, երկար խողովակաձև մակարոն է: Իտալերենից թարգմանաբար նշանակում է խոշոր եղեգ։ Մակարոնի այս տեսակը հաճախ լցոնում են մսային միջուկներով և ջեռոցում սոուսով եփում։

pastayi-tesaknere-manicotti

Manicotti (մանիկոտտի) – Պեննեից մի քիչ լայն և երկար են ու կարող են գոգավորություններով լինել։ Ինչպես «Լազանյա»-ն, այնպես էլ «Մանիկոտտի»-ն իր անվանումը ստացել է այս մակարոնից։ Մատուցվում է մսային կամ պանրային միջուկների լցոնումներով։

Զվարճալի տեսքով մակարոններ

pastayi-tesaknere-alphabetpasta

Alphabets (ալֆավիտ) – Այն այբուբենի տառերի տեսքով է։ Երեխաների ամենասիրած մակարոնն է, որն օգտագործվում է ապուրների մեջ։

pastayi-tesaknere-anelli

Anelli (անելլի) – Փոքրիկ օղակաձև մակարոն է, որն օգտագործվում է ապուրների մեջ։

pastayi-tesaknere-conchiglie

Conchiglie (կոնչիլե) – Երկարավուն և նեղ խոռոչով, խեցու տեսքով մակարոն է։ Իտալերենից թարգմանաբար նշանակում է «փափկամորթի խեցի»։ Այն լինում է տարբեր չափերի։ Օգտագործվում է ապուրների և մակարոնային աղցանների մեջ։

pastayi-tesaknere-orzo

Orzo (օրզո) – Այս մակարոնն իր չափով և ձևով նման է բրնձի։ Իտալերենից թարգմանաբար նշանակում է գարեձավար։ Մատուցվում է որպես խավարտ, ինչպես նաև օգտագործվում ապուրներ և բանջարեղենային աղցաններ պատրաստելու մեջ։

pastayi-tesaknere-radiatore

Radiatore (ռադիատոր) – Ռադիատորի նման ակոսներով և խազերով  մակարոն է։ Մատուցում է թանձր սերուցքային սոուսների հետ, ինչպես նաև օգտագործվում ապուրների և աղցանների մեջ։

pastayi-tesaknere-route

Ruote (ռոթ) – Սայլի անիվի տեսքով մակարոն է։ Օգտագործվում է ապուրների, գուլյաշների, աղցանների և թանձր սոուսների մեջ։

pastayi-tesaknere-colorata

Pasta colorata (պաստա կոլորատա) – Այս մակարոնները լինում են պայծառ գույներով։ Ներկվում են սննդային գունանյութերով: Սննդային հավելումների շարքից է նաև ձուն (ձվով մակարոններ կամ pasta all’uovo), սպանախը (կանաչ մակարոններ կամ pasta verde), լոլիկը, բազուկը (մանուշակագույն մակարոններ կամ pasta viola), գազարը (կարմիր մակարոններ կամ pasta rossa), ձմեռային դդումը (գազարագույն մակարոններ կամ pasta arancione), կաղամարի թանաքը (սև մակարոններ կամ pasta nera), տրյուֆելը (տրյուֆելային մակարոններ կամ pasta al tartufo) և չիլին։

Միջուկով մակարոններ

pastayi-tesaknere-Agnolotti

Agnolotti (անգելոտտի) – Փոքրիկ, կիսալուսնաձև մակարոններ են, վերջիններս, ինչպես պելմենները, լցոնում են տարբեր միջուկներով (մսով, կաթնաշոռով, ռիկոտտոյով, սպանախով, պանրով)։

pastayi-tesaknere-gnocchi

Gnocchi (նոկկկի) – Իտալերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ խմորագնդիկներ»։ Սովորաբար պատրաստվում է պանրային, սպիտակաձավարային, կարտոֆիլային կամ սպանախի խմորով։ Այն մատուցվում է և որպես խավարտ, և որպես հիմնական ուտեստ։ Հիմնականում մատուցվում է լոլիկով սոուսների հետ։

pastayi-tesaknere-Tortellini

Tortellini (տորտելլինի) – Մակարոնային խմորով փոքրիկ լցոնված պելմեններ են, որոնց եզրերը միացվում են իրար, որպեսզի օղակաձև դառնան։ Այն, կախված միջուկից, կարող է տարբեր գույների լինել։ Միջուկը կարող է լինել բազուկով, լոլիկով, սպանախով կամ կաղամարներով։ Տորտելլինին կարող եք խաշել և մատուցել տարբեր թանձր սոուսներով, կամ էլ կարող  պարզապես մատուցել վրան ձիթայուղ ցողելով և սխտորով, պղպեղով և պարմեզանով համեմելով։

pastayi-tesaknere-ravioli

Ravioli (րավիոլլի) – Մակարոնային խմորից պատրաստված տարբեր միջուկներով լցոնված (կամ մանր աղացած կամ փոքր կտորների բաժանած) այս քառակուաձև  մակարոնները նման են ռուսական պելմենների։  Անվանումը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ շաղգամ»։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *