Պատրաստում ենք յուղ տնային պայմաններում

ghee-8

Համեղ ու օգտակար կերակուրներ պատրաստելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վիտամիններով հարուստ ու հագեցած բաղադրիչներ օգտագործել: Երբեմն ուտեստերն անհաջող են ստացվում անորակ, անհայտ ծագման կարագի կամ յուղի պատճառով, որոնք ներթափանցել են մեր շուկա և հայտնվել խանութներում:

Այնուամենայնիվ, cooks.am-ը նախապատվությունը տալիս է Reddy յուղին, որն, ի տարբերություն մյուս արտադրանքների, բուսական է, չի պարունակում հիդրոգենացված յուղեր, գենետիկորեն մոդիֆիկացված մարմիններ, ինչպես նաև՝ խոլեստերին:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում յուղ պատրաստելու ամենապարզ մեթոդներից մեկը, որի արդյունքում կստանանք գհի, բացի այդ էլ կհամոզվենք, որ իրականում կարագի մեջ շատ ավելցուկներ են օգտագործվում:

Յուղի ամենահայտնի տարատեսակներից մեկը Գհին է: Վերջինիս յուրահատկությունն այն է, որ կարագը պատրաստման ընթացքում ազատվում է ավելորդ ջրից ու կաթնային սպիտակուցից, լիովին «մաքրվում» է և արդյունքում ստացվում է համեղ ու օգտակար յուղ:

Եվ այսպես, պատրաստում ենք Գհի

  1. Սերուցքային կարագի յուղայնությունը պետք է լինի 80%-ից բարձր: 1 կգ կարագը խորանարդաձև կտրատում ենք, մի քիչ թողնում սենյակային ջերմաստիճանում, այնուհետև կարագը դնում ենք հաստ տակով կաթսայի մեջ և հալեցնում: Առաջին փուլում կարագից պղպջակներ են դուր գալիս: Այս ժամանակ այն պետք է լավ խառնենք:
    ghee-1
  2. Այնուհետև սպիտակ փրփուրը ինքն իրեն հեռանում է և դեղին համասեռ զանգված առաջանում:
    ghee-2
  3. Արդեն հաջորդ փուլում նկատում ենք, որ համասեռ զանգվածը մասերի է բաժանվում և սաթագույն երանգ ստանում:
    ghee-3
  4. Վերջին փուլում ստացվում է մուգ սաթագույն զանգված, իսկ կաթսայի հատակին նստվածք է ձևավորվում, հենց այդ նստվածքն էլ ավելցուկն է, որից պետք է ազատվենք: Գհին մի փոքր հովացնում ենք և անցկացնում ցանցով: Մի փոքր թողնելուց հետո կնկատենք, որ Գհին ձեռք է բերում վառ դեղին գույն: Ահա և վերջ:
    ghee-4

Ինչպես գիտենք, յուղը շատ օգտակար հատկություններ ունի օրգանիզմի և մաշկի համար, այդ պատճառով էլ շատ բժիշկները խորհուրդ են տալիս կերակուրները պատրաստել յուղով՝ իհարկե, չափավոր քանակությամբ և որակյալ արտադրանքով:

Նշենք որ՝

  • Յուղը նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի կարգավորմանը,
  • Կարգավորում է տեսողությունն ու հիշողությունը,
  • Ունի երիտասարդեցնող հատկություն,
  • Պարունակում է մի շարք վիտամիններ:

Դե ինչ, ժամանակն է գործի անցնել ու տնական, մաքուր և անարատ յուղ պատրաստել 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *