Պիցցան իտալական ազգային ուտեստ է, որի համային առանձնահատկությունը պայմանավորված է լինում խմորով: Գոյություն ունեն խմորի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, սակայն խմորիչով պատրաստված խմորը համարվում է լավագույնը:
Համեղ խմոր ստանալու համար պետք է հետևել մի քանի խորհուրդների:
• Ալյուրն անցկացնում ենք մաղով, որպեսզի ստանանք թեթև խմոր:
• Օգտագործում ենք թարմ խմորիչ:
• Ալյուրն ավելացնում ենք մաս-մաս:
• Սովորական բուսայուղի փոխարեն օգտագործում ենք ձիթապտղի յուղ: Այն խմորին հաղորդում է առանձնահատուկ համ և առաձգականություն:
• Խմորը տրորում ենք այնքան, մինչև ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
• Ձևամանը նախօրոք պատում ենք ձիթապտղի յուղով կամ ալյուրով:
• Ոսկեգույն և խրթխրթան խմոր ստանալու համար խմորը մոտ 10 րոպե եփում ենք նախօրոք տաքացրած ջեռոցում:
• Խմորի համար օգտագործում ենք սառը ջուր, որպեսզի խմորման ընթացքը դանդաղ ընթանա, և խմորը մնա առաձգական:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: