Պրոտեիններով դիետան համարվում է ամենաարդյունավետը նիհարելու համար։ Այսօր կպատմենք, թե ինչ մթերքներով կարելի է համալրել սպիտակուցային սննդակարգը։
Անյուղ միս
Հավի ու հնդկահավի միսը համարվում են դիետիկ մթերքներ։ Դրանցում պարունակվում են բազմաթիվ սպիտակուցներ, քիչ քանակությամբ ճարպեր ու ածխաջրեր։
Հավի մսի մեջ կա մագնիում, կալիում և PP խմբի վիտամիններ, իսկ հնդկահավի միսը հարուստ է վիտամին B-ով, կալցիումով և ֆոսֆորով։
Սպիտակուցային դիետան հնարավոր չէ պատկերացնել առանց այս օգտակար մթերքների։
Տավարի միս
Տավարի միսը վիտամիններով ու սպիտակուցով հարուստ մթերքներից մեկն է, որը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանն ու նյութափոխանակության կարգավորմանը։
Ձուկ
Ձուկը շատ օգտակար մթերք է, որը պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում։
Ձկան մեջ պարունակվում է օմեգա 3 չհագեցած ճարպաթթուներով, որոնք մեզ երբեմն չեն բավականացնում։
Փոքր քանակությամբ ճարպեր պարունակող ձուկը կարգավորում է ճարպերի փոխանակումն ու օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։
Ձու
Հավի ձուն հիանալիորեն կարելի է ներառել սպիտակուցային դիետայի մեջ։ Ձուն օգտակար սպիտակուցների աղբյուր է, իսկ դեղնուցի մեջ պարունակվող խոլեստերինը անհրաժեշտ է հորմոնների սինթեզի համար։ Պետք չէ դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից, քանի որ այդպես նրանք կորցնում են իրենց օգտակարությունը։
Կաթնամթերք
Սպիտակուցային դիետան հնարավոր չէ պատկերացնել առանց կաթնամթերքի։ Ձեր սննդակարգում ներառեք կեֆիր, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, բնական յոգուրտ ու կաթ։ Կաթնամթերքներն օգնում են խուսափել օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի դիֆիցիտից։ Դրանք են՝ В, Е և D վիտամինները, ինչպես նաև կալցիումը։
Բուսական սպիտակուցներ
Շատերը նախընտրում են օգտագործել բուսական սպիտակուցներ, քանի որ վերջինները չեն պարունակում ճարպեր, հարուստ են ամինաթթուներով, հեշտ են մարսվում։
Լոբին, սիսեռը, ոսպն ու սոյան սպիտակուցների հիանալի աղբյուր են բուսակերների համար։
Բանջարեղեն
Սպիտակուցային դիետան, որպես կանոն, թույլ է տալիս օգտագործել օսլայի ցածր պարունակությամբ բանջարեղեն։ Դրանց թվում են կաղամբը, բրոկկոլին, վարունգը, լոլիկը, սմբուկը, դդմիկը, կանաչին, սխտորը, սպանախն ու բուլղարական պղպեղը։
Դրանք կարելի է շոգեխաշել կամ ջեռոցում եփել։ Դիետայի ընթացքում պետք է բացառել կարտոֆիլի, բազուկի ու դդումի օգտագործումը։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: