Բնությունը մեզ պարգևել է բազմաթիվ դեղաբույսեր, որոնցով կարելի է անուշաբույր և օգտակար թեյ պատրաստել: Այս անգամ կխոսենք, թե տարբեր հիվանդություններ հաղթահարելու համար մեզ ի՞նչ թեյ է հարկավոր:
- Անիսոն: Այս բույսի պտուղները թեյի մեջ ավելացնում են կոկորդացավի ու հազի ժամանակ: Անիսոնն օգտակար է աղիների ու երիկամների բորբոքային հիվանդությունների, հազի ու թոքերի բորբոքման կանխարգելման ու բուժման համար:
- Հասմիկ: Օգնում է հաղթահարել ընդհանուր թուլությունն ու քրոնիկական հոգնածությունը, բարձրացնում է զարկերակային ճնշումը, գրգռում ախորժակն ու հանգստացում ստամոքսաբորբը (գաստրիտ):
- Կոճապղպեղ: Վերջինիս արմատը կարելի է եփել կամ կտորներն ավելացնել թեյի թուրմի մեջ: Այն տաքացնող ու առույգացնող հատկություն ունի, ինչպես նաև ակտիվացնում է նյութափոխանակությունը:
- Վաղենակ: Այս բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են բակտերիասպան հատկություններով, ինչի շնորհիվ օգտակար են կոկորդի բորբոքման և հարբուխի ժամանակ:
- Նարդոս: Նարդոսն ունի հանգստացնող հատկություն ու հիանալի պայքարում է անքնության ու նևրոզի դեմ:
- Անանուխ: Եգիպտոսի ու Ալժիրի բնակիչներն անանուխով թեյը համարում են ծարավը հագեցնող ըմպելիք:
Վերջինս հանգստանում է նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորվում զարկերակային ճնշումը: Անանուխն օգնում է պայքարել ստամոքսի դժվարամարսության, հարբուխի, գրիպի, ինչպես նաև բարձր ջերմության դեմ:
- Մասուր: Այս զարմանալի պտուղը մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, այդ թվում մարդու օրգանիզմի համար շատ կարևոր՝ A և C վիտամիններ: Գիտնականներն ապացուցել են, որ մասուրը վիտամինների պարունակությամբ գերազանցում է կիտրոնին:
- Սրոհունդն ու ուրցը: Վերջիններս թերևս ամենաժողովրդական դեղաբույսերն են: Սրոհունդով թեյը խորհուրդ է տրվում օգտագործել ուսանողներին և ամենօրյա մտավոր աշխատանք կատարողներին: Դե իսկ տարեց մարդկանց համար սրոհունդը հավերժ «երիտասարդ» անոթներ, սիրտ և ուղեղ ունենալու գրավական է:
Անուշաբույր ուրցի թեյ խմելիս մենք չենք էլ մտածում նրա օգտակար հատկությունների մասին, սակայն արժե իմանալ, որ ուրցն ուղղակի փրկություն է վիրուսային հիվանդությունների ու հարբուխի ժամանակ 🙂
Թեյն, ինչ խոսք, ոչ միայն հաճելի ըմպելիք է, այլև յուրահատուկ «շտապ օգնություն», որը հաճախ ամենատարբեր իրավիճակներում փրկության է գալիս: Դե ինչ ընտրենք մեզ համար առավել հոգեհարազատ ու նախընտրելի թեյ ու վեյելենք… Հաճելի թեյախմություն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: