Ցանկացած մթերք պետք է պահպանել այնպես, որ ժամանակից շուտ չփչանա: Ներկայացնում ենք 10 խորհուրդ, որոնք կօգնեն մեզ մրգերը, բանջարեղենը ու հրուշակեղենը ճիշտ պահպանել թե՛ սառնարանում ու թե՛ սառնարանից դուրս:
- Եթե ցանկանում ենք ձուն սառնարանում երկար պահել, ապա պետք է կեղևին մի փոքր բուսայուղ քսենք:
- Եթե մեզ քիչ քանակությամբ կիտրոնահյութ է հարկավոր, ապա պետք է կիտրոնի կեղևի մեջ ատամի չոփիկով անցք բացենք, քամենք մեզ անհրաժեշտ կիտրոնահյութն, այնուհետև կպչուն ժապավենով փակենք անցքն ու կիտրոնը դնենք սառնարանում: Այս մեթոդը թույլ կտա կիտրոնը թարմ պահել բավական երկար ժամանակ:
- Եթե պետք է սոխը կամ սխտորը սառնարանից դուրս մոտ 2 ամիս թարմ պահել, ապա վերջիններս պետք է դնենք անցքեր ունեցող թղթե տոպրակի մեջ:
- Կտրած ավոկադոն երկար պահպանելու համար վերջինիս վրա պետք է խնձորի քացախ ցողենք:
- Որպեսզի կարտոֆիլը չծլի, այն պետք է պահել խնձորի հետ, քանի որ խնձորի արտադրած էթիլենը կանխում է կարտոֆիլի ծլումը:
- Նեխուրը կամ բրոկոլին առնվազն մեկ ամիս թարմ պահելու համար պետք է վերջիններս փաթաթենք նրբաթիթեղով:
- Բանանը շատ հասունանալուց և փչանալուց կարող ենք կանխել ոտիկները փաթաթելով սննդային թաղանթով:
- Հազարի թերթերը սառնարանում պահելիս ցանկալի է այն փաթաթենք թղթով, կամ դնեք մեծ թղթե տոպրակի մեջ:
- Ինչպես գիտենք, շագանակագույն շաքարավազը շատ արագ է քարանում, ինչից խուսափելու համար շաքարավազի տոպրակի մեջ պետք է մի քանի մարշմելոու դնենք:
- Թխվածքի կտորները թարմ և փափուկ պահելու համար պետք է վերջինիս կտորները ծածկենք հացի կտորով ու ատամի չոփիկներով ամրացնենք: Այս դեպքում հացի կտորները շատ արագ կչորանան, փոխարենը թխվածքը թարմ կմնա:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: