3 ախորժալի միջուկներ նրբաբլիթների համար

Ինչպես գիտենք, նրբաշերտերը կարող ենք լցոնել ցանկացած համեղ միջուկով և արդյունքում ստանալ չափազանց համեղ դեսերտ կամ խորտիկ։ Այսօր առաջարկում ենք ծանոթանալ նրբաբլիթների 3 ամենահամեղ միջուկներին ու դրանց պատրաստման եղանակներին։

Սնկով միջուկ

միջուկ-5
Շամպինիոն – 250 գր
Պանիր – 120 գր
Կաթ- 100 մլ
Սոխ
Ալյուր- 1 ճ/գ
Թթվասեր- 1 ճ/գ
Համեմունքներ –ըստ ճաշակի

Մանր կտրատած սոխն ու սունկը տապակում ենք, ավելացնում ենք ալյուրը, ապա՝ կաթը, թթվասերը և համեմունքները։ Տապակելուց հետո հանում ենք կրակի վրայից, տաք միջուկը լցնում ենք նրբաշերտերի մեջ, վրան շաղ ենք տալիս քերած պանիր, փաթաթում ենք ու մատուցում։

Կաղամբով միջուկ

միջուկ-3
Կաղամբ- 1 գլուխ
Ձու- 5 հատ
Կանաչի- մի քանի ճյուղ
Համեմունքներ- ըստ ճաշակի
Սոյայի սոուս

 

Կաղամբը մանր կտրատում ենք, լցնում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք կանաչին, եփած ու մանր կտրատած ձուն և սոյայի սոուսը։
Ստացված զանգվածը տապակում ենք 5-7 րոպե միջին կրակի վրա ու թեթև խառնում։ Կրակը մեղմացնում ենք, տապակը ծածկում ենք կափարիչով ու թողնում, որ ևս 15 րոպե տապակվի։

Սպանախով միջուկ
միջուկ-4

Սպանախ- 250 գր
Կաթ- 300 մլ
Ալյուր- 20 գր
Կարագ- 30 գր
Սերուցք- 40 մլ
Պանիր- 200 գր
Աղ
Համեմունքներ

Սկզբում պատրաստում ենք սոուսը, որի համար կաթն ու կարագը խառնում, դնում ենք կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի։ Ապա կրակը մեղմացնում ենք ու եփում ենք այնքան, մինչև պնդանա։ Ստացված զանգվածը համեմում ենք, ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սերուցքն ու խառնում ենք։
Այնուհետև սպանախը լավ լվանում ու տապակում ենք, ավելացնում ենք կտրատած պանիրը, ծածկում ենք 2-3 ճ/գ սոուսով։ Մնացած սոուսը թողնում ենք արդե պատրաստ նրբաբլիթների հետ մատուցելու համար։

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Շատ հետաքրքիր էր անպայման կփորձեմ:Շնորհակալ եմ

    1. Անահիտ ջան, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *