Պիցցա – ռուլետ
Բաղադրիչներ՝
- պատրաստի շերտավոր խմոր – 300 գր
- պանիր մոցարելլա – 5-6 գնդիկ
- պանիր – 100 գր
- ձու – 1 հատ
- լոլիկի մածուկ – 100 գր
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ալյուր – վրան շաղ տալու համար
Պատրաստման եղանակը
- Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով՝ քսում ենք լոլիկի մածուկը։
- Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։
- Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։
- Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։
Կարտոֆիլով պիցցա
Բաղադրիչներ՝
- ձու – 4 հատ
- կարտոֆիլ – 5 հատ
- բուսայուղ – 1թ/գդ
- թթվասեր – 125մլ
- սոխ – 1 գլուխ
- պանիր ֆետա – 100գր
- պանիր քերած – 50գր
- լոլիկ – 2 հատ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լվանում, մաքրում ու կտրատում ենք կլոր շերտերով, ապա տեղադրում ենք բուսայուղով պատված կլոր տապակի մեջ և համեմում ենք աղ ու պղպեղով:
- Ձուն լավ հարում, ապա ավելացնում ենք թթվասերը, օղակաձև կտրատված սոխը, ֆետտա պանիրը, ինչպես նաև քերած պանիրը: Սստացված զանգվածը լավ խառնում ենք:
- Սոուսը լցնում ենք կարտոֆիլի վրա, ապա դասավորում օղակաձև կտրատած լոլիկը:
- Եփում ենք 40 րոպե 175-180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պիցցա-ռուլետ «Սթրոմբոլի»
Բաղադրիչներ՝
- խմոր հում պիցցայի – 500գր
- խոզապուխտ – 5-8 շերտ
- երշիկ – 5-8 շերտ
- պանիր – 3-4 շերտ
- պանիր մոցարելլա – 7-8 կտոր
- ձվի դեղնուց – 1 հատ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Սեղանին շաղ ենք տալիս մի քիչ ալյուր, ապա ուղղանկյունաձև բացում ենք խմորը: Սկզբում շարում ենք կտրատած խոզապուխտն ու երշիկը, ապա պրովոլոնե պանիրը և մոցարելլան՝ թողնելով խմորի ծայրից 3-4 սմ ազատ տարածք:
- Խմորը փաթաթում ենք ռուլետի նման:
- Ռուլետի վրա քսում ենք ձիթայուղ, ապա 20-25րոպե եփում ենք ջեռոցում 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: