Շատերս երբեմն վայելում ենք կոճապղպեղով թեյ, այն օգտագործում թխվածքներ պատրաստելիս՝ պատկերացում անգամ չունենալով, թե այն որքան առողջարար է մեր օրգանիզմի համար։ Ժամանակն է, որպեսզի իմանանք կոճապղպեղի օգտակար հատկանիշներն ու ավելի հաճախ օգտագործենք։
Մաքրում է արյունը
Կոճապղպեղը պարունակում է գիներոլ կոչվող նյութը, որը պայքարում է հիպերտոնիայի, ճարպակալման և նույնիսկ շաքարային դիաբետի դեմ։ Այն օգնում է նաև իջեցնել վատ խոլեստերինի քանակն արյան մեջ և մաքրում է անոթները։
Նիհարեցնող միջոց է
Եթե ձգտում եք առողջ սնվել, ապա պարտադիր չէ զրկվել համեղ դեսերտներից։ Ընդամենը պետք է դրանք պատրաստել կոճապղպեղով, որը նիհարելու լավագույն միջոցն է։ Այն կարգավորում է ստամոքսաղիքային ուղու աշխատանքը, մաքրում է այն ու վերացնում է ճարպային ավելորդ կուտակումները։ Շնորհիվ իր մեջ պարունակվող առողջարար նյութերի՝ հեշտացում է մարսողությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով օգտակար ու սննդարար նյութերը, արագացնում է դրանց ներծծումը աղիքների պատերի մեջ։
Բարձրացնում է մտավոր ակտիվությունը
Կոճապղպեղը ջրիկացնում է արյունը, ինչի շնորհիվ այն ավելի լավ է մատակարարվում ուղեղին, հարստանում է թթվածնով և օգնում է լավացնել հիշողությունն ու մտավոր ակտիվությունը։
Դա օգնում է նաև հանգստացնել նյարդային համակարգն ու կենտրոնանալու և ուշադրության մակարդակը բարձրանում է։
Ոչնչացնում է մանրէները
Կոճապղպեղը հզոր ախտահանող, հակաբակտերիալ ու հակաբորբոքային միջոց է։ Այն կարողանում է դադարեցնել վնասակար մանրէների զարգացումն ու պայքարել հիվանդությունների դեմ։ Շնորհիվ այս հատկանիշների՝ կոճապղպեղն օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից։
Պայքարում է մրսածության դեմ
Կոճապղպեղը պարունակում է վիտամին C, հետևաբար օգնում է հաղթահարել հարբուխն ու մրսածությունը։
Էներգիայի աղբյուր է
Կոճապղպեղը թարմացնում է ոչ պակաս, քան սուրճը։ Այս մթերքը չի պարունակում կոֆեին, բայց էներգիայով լիցքավորող լավագույն միջոցն է համարվում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: