Ահա մոտենում է Զատիկը, և բոլորս էլ ցանկանում ենք յուրահատուկ մթնոլորտ ստեղծել: Որպեսզի Զատիկի սեղանն ուրախացնի Ձեզ և Ձեր հյուրերին պետք է մի քիչ ջանք գործադրեք:
Օգտագործեք երկնագույնի ու կանաչի երանգները: Օրինակ, վերցրեք երկնագույն սփռոց և կանաչ սպասք: Այս ամենը լրացրեք գունավոր թղթերից պատրաստված ճուտիկներով:
Մեկ անգամյա օգտագործման համար նախատեսված բաժակների մեջ տեղադրեք ձվերն ու պարուրեք դրանք գունավոր անձեռոցիկներով: Ի դեպ, բաժակների վրա կարող եք գրություններ ու բարեմաղթանքներ գրել:
Զատիկի ծառ զարդարելը շատ հեշտ աշխատանք է: Վերցնում ենք ճյուղերը, ներկում ենք սպիտակ գույնով ու սկսում ենք զարդարել այն: Օրինակ այն կարող եք զարդարել կոնֆետ ձվիկներով:
Որպեսզի զատիկի սեղանն էլ ավելի գեղեցիկ լինի, Կուլիչը տեղադրեք ոչ թե սովորական ափսեի, այլ բնի մեջ: Միայն թե բուն պատրաստելուց առաջ մի մոռացեք լավ լվանալ ճյուղերը:
Զատկական դեկորացիա կարող եք պատրաստել նաև հազրեվարդի, ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղերից:
Զարդարված թխվածքաբլիթները Ձեր սեղանի գլխավոր զարդը կդառնան: Զատիկի ևս մեկ զարդարանքը դեկորատիվ ճուտիկներն են, որոնց կարող եք պատրաստել փետուրներից, թելերից կամ գնել խանութից:
Յուրաքանչյուր հյուրի համար կարող եք պատրաստել ժապավենով փաթաթված ծաղիկներ:
Զարդարել Զատիկի սեղանը կարող եք ՝ հյուրի ափսեի մեջ ձվով և ծիտրոնով այսպիսի բույն տեղադրելով:
Զատիկի ձվերը կարող եք դնել աճեցված ցորենի մեջ: Բացի ցորենից կարող եք օգտագործել նաև տնային բույսերը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
mersi shat hetaqrqira
Ուղղակի հիասքանք է
Անչափ շնորհակալ ենք 🙂
Shat shnohakaludyun xorudi hamasr du shat lav xurdnenereq talis mez ???????????????
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂