- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 20 minutes
“Twix” թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 1 բաժակ
- կարագ - 80գր + 15գր
- շաքարավազ - 2ճ/գդ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 2ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- խտացրած կաթ - 1 տուփ
- շոկոլադ սև - 200գր
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնել ձվի դեղնուցները, իսկ սպիտակուցները դնել մի կողմ, դրանք մեզ պետք չեն գալու այս աղանդերի համար:
Ալյուրը անցկացնել մաղով, ապա դրա վրա ավելացնել աղը և կտրատված սառը կարագը, լավ խառնել: Սուր դանակով լավ մանրացնել կարագը ալյուրի մեջ, որից հետո ավելացնել թթվասերը, շաքարավազը, ձվի դեղնուցները և լավ խառնել: Խմորը պետք է ստացվի փխրուն, չոր, բայց լավ կպչողականությամբ: Ջեռոցի տապակին փռել պերգամենտային թուղթ, ապա վրան լցնել խմորը և գդալով կամ մատներով սեղմելով տարածել տապակի տարածքով, որից հետո տեղափոխել սառնարան 30րոպեով:
- Եփել ջեռոցում 20րոպե 180աստիճանում:
- Հաստ պատերով կաթսայի մեջ լցնել խտացրած կաթը, ավելացնել 15գր կարագը: Եփել մոտ 30րոպե՝ անընդհատ խառնելով մինչև խտացրած կաթը ստանա բաց կարամելային երանգ:Պատրաստի կարամելը անմիջապես զգուշությամբ տարածել բիսկվիթի վրա, քանի որ կարամելը շատ շուտ է սառչում և պնդանում:
Շոկոլադը հալեցնել շոգիի վրա, ապա լցնել կարամելային շերտի վրա:
- Տեղափոխել աղանդերը սառնարան 5ժամով, որպեսզի լավ սառչի, որից հետո միայն կտրատել և մատուցել:
Պատրաստում ենք “Twix” թխվածքաբլիթներ տան պայմաններում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shaqaravaz@ patrastman exanakum chka grvac…
Այո, օգտագործվում է 2ճ/գդ շաքարավազ 🙂
neroxutyun kaseq inch chapsi mej petqa patrastel?
Հերմինե ջան ձևամանի չափսը 18х27 սմ է կամ 23х23 սմ
Estex grvac che te shaqaravaz@ vortex e gorcacvum.
Kaseq ayd 2 gdal shaqaravaz@ inchi mejenq avelacnum
Լուսին ջան գրված է ահա խնդրեմ 🙂
Առանձնացնել ձվի դեղնուցները, իսկ սպիտակուցները դնել մի կողմ, դրանք մեզ պետք չեն գալու այս աղանդերի համար:
Ալյուրը անցկացնել մաղով, ապա դրա վրա ավելացնել աղը և կտրատված սառը կարագը, լավ խառնել: Սուր դանակով լավ մանրացնել կարագը ալյուրի մեջ, որից հետո ավելացնել թթվասերը, շաքարավազը, ձվի դեղնուցները և լավ խառնել:
Aaaaa knereq chey nkatel, mersi
Խնդրեմ 🙂
anahit
Mek bajak@ qani grame linum motavor
knereq alyur@ 1 bajak@ motavor qani grame linum
Բարև Ձեզ Նաիրա ջան: 1 բաժակ ալյուրը մոտավորապես 160 գր է:
Մթերքների կշռի և ծավալի աղյուսակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝
http://www.cooks.am/interest/%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B7%D5%BC%D5%AB-%D6%87-%D5%AE%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF/
Knereq iak klor amani mej vor sarqenq tramagicn inchqan petqa lini
Barev dzez isk klor amani mej sarqelu hamar inchqan petq e lini dzevamani tramagic@?
Արփինե ջան, ցանկալի է օգտագործեք 30 սմ տրամագիծ ունեցող ձևաման 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Shnorhakalutyun. patrasteci Shat hamex er. Amusins shat havanec☺☺☺
Շատ ապրեք Արփինե ջան 🙂
Bayc karamel@ chor er u cher corum. Inchi het e kapvac
Արփինե ջան, այս կարամելը սովորականից ավելի պինդ է ստացվում և շուտ է սառչում 🙂
Isk hnaravor che mi poqr papuk karamelov poxarinel?
Ցանկության դեպքում կարող եք Ձեր նախընտրած կարամելով փոխարինել 🙂
Isk aydpisi karameli baxadratoms chuneq?
Արփինե ջան, կարող եք պատրաստել այս կարամելից՝
http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%B8%D5%B8%D6%82%D5%BD/
Myus angam dranov kporcem. Shnorhakalutyun,???☺☺☺
Ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել Ձեզ 🙂
IROQIC SHAT HAMEX E CHISTE ES AYDQAN EL QAXCRI HET SER CUNEM BAYC AYS TXVACQ@ MEC HACUYQOV EM KEREL SHAT MERSI BAXADRATOMSI HAMAR
Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
Knereq eli mi harc.xtacrac kat@ epac te sovorakan?
Բարև Ձեզ, պետք է սովորական խտացրած կաթ օգտագործեք 🙂