- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Բարակ իտալական պիցցա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 50մլ (տաք)
- խմորիչ - 1/4թ/գդ
- շաքարավազ - 1/2թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
- ալյուր - 1 բաժակ
- ձու - 1 հատ (փոքր)
- ձիթայուղ - 1ճ/գդ
- Միջուկի համար՝
- լոլիկ - 100գր
- խոզապուխտ - 100գր
- պանիր - 120գր
- տաքդեղ - 1 հատ
- սունկ շամպինիոն - 100գր (թարմ)
- Լոլիկի սոուսի համար՝
- լոլիկ - 2-3 հատ
- օրեգանո - 1 պտղունց
- ռեհան - 3-4 տերև
- ձիթայուղ - 2ճ/գդ
- շաքարավազ - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Տաք ջրի մեջ լուծեք շաքարավազը, խմորիչը և աղը:
- Ալյուրի կեսը լցրեք մեծ թասի մեջ, վրան կոտրեք ձուն, լավ խառնեք, ապա ավելացրեք ալյուրի մնացած մասը, ձիթայուղը:
- Խմոր հունցեք և թողեք հանգստանա 30րոպե:
- Պատրաստեք լոլիկի սոուսը: Դրա համար լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, որպեսզի հեշտությամբ կեղևահանեք դրանք: Կտրատեք լոլիկները, լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք մնացած բաղադրիչները և լավ խառնեք: Բլենդերի պարունակությունը լցրեք կաթսայի մեջ և եփեք սոուսը միջին կրակի վրա 5րոպե : Թողեք սոուսը սառչի:
- Բարակ բացեք խմորը 35-40սմ տրամագծով, վրան քսեք լոլիկի սոուսը:
- Ապա տեղադրեք կտրատված սունկը, խոզապուխտը, տաքդեղը, լոլիկը, վրան շաղ տվեք քերած պանիր և մանրացված կանաչի (մաղադանոս, կանաչ ռեհան):
- Պիցցան տեղադրեք նախապես 220աստիճան տաքացրած ջեռոցում և եփեք 15-20րոպե:
Կարևոր է հիշել, որ պիցցան ջեռոցում չափից ավել պահելը կհանգեցնի խմորի չորանալուն:
Այս բարակ իտալական պիցցան շատ հարմար է ընկերական հավաքույթների համար: Եթե որոշել եք պիցցա-փարթի կազմակերպել, գտեք մեր կայքում նաև պիցցայի մուս բաղադրատոմսերը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Chat hamer pica er?
Ուրախ ենք, որ հավանեցիք)
Barev dzez. Kaseq xmor@ qani pizzayi hamar e naxatesvac
Բարև Ձեզ, Ալլա ջան, բաղադրիչների նշված քանակությունից 1 մեծ պիցցա կարող եք ստանալ ։)