- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 2ժ 30 րոպե
Էկլերով տորթ
Բաղադրիչներ
- Եփովի խմորի համար՝
- կաթ - 100 մլ
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- ձու - 3 հատ
- կարագ - 80 գր
- ալյուր - 120 գր
- Եփովի կրեմի համար՝
- վանիլին - 1 թ/գդ
- շաքարավազ - 450 գր
- կաթ - 1 լ
- աղ - 3/4 թ/գդ
- ալյուր - 4 ճ/գդ
- կարագ - 150 գր
- ձու - 4 հատ
- Էկլերի կրեմի համար՝
- կրեմ - 500 գր (եփովի)
- ժելատին - 13 գր
- սննդի գունանյութ - 3 գր
- Բավարական մուսսի համար՝
- կրեմ - 500 գր (եփովի)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- թթվասեր - 200 գր
- ժելատին - 20 գր
- Ջնարակի համար՝
- գլյուկոզա - 100 գր
- շոկոլադ սև - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 90 գր
- խտացրած կաթ - 67 գր
- ժելատին - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Պատրաստում ենք էկլերների եփովի խմորը։
Այս տորթի համար խմորի կրկնակի չափաբաժին է հարկավոր, քանի որ ձևամանը 25x25 չափի է։ Կաթսայի մեջ ենք լցնում ջուրն ու կաթը, ավելացնում ենք կարագը, աղը և շաքարավազը։
Կաթսան դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի։
- Կաթսան կրակից վերցնում ենք և ավելացնում ալյուրը` ամբողջությամբ։
Փայտե թիակով լավ խառնում ենք, դնում ենք թույլ կրակի վրա, և անընդհատ խառնելով, խմորը մի քանի րոպե չորացնում ենք։ Կրակից վերցնում ենք, կափարիչով ծածկում և թողնում ենք սառչի։ Խմորի գոլանալուց հետո, ձվերը (միջին չափի) հատ առ հատ ավելացնում ենք` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։ Միջին թանձրության խմոր ենք ստանում։ Ըստ անհրաժեշտության կարող ենք ևս մեկ ձու ավելացնել։
- Եփովի կրեմը լցնում ենք խոհարարական ներարկիչի մեջ և սկսում ենք էկլերները դուրս սեղմել յուղաթղթապատ տապակի մեջ։ Մի քանի գդալ թողնում ենք` ձևավորման համար։
- Թխում ենք մոտ 20 րոպե նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։ Էկլերները չափերով մի քանի անգամ պետք է մեծանան և ոսկեգույն երանգ ստանան։ Եթե էկլերները քիչ թխված լինեն, ջեռոցից հանելուց հետո կնստեն։
- Պատրաստում ենք եփովի կրեմը. 4 հատ ձուն շաքարավազի և 4 ճ/գդ ալյուրի հետ միացնում ենք և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
Աստիճանաբար ավելացնում ենք գոլ կաթը` խառնիչով լավ խառնելով։ Կրեմը եփում ենք, անընդհատ խառնում ենք, որպեսզի չվառվի և գնդիկներ չառաջանան։ Եփում ենք միջին ուժեղության կրակի վրա` մինչև թանձրանա։ Պատրաստի կրեմը կրակից վերցնում ենք և սառեցնում։
- Փափկած 180 գր կարագը հարում ենք։
Հարելու ընթացքում գդալ առ գդալ ավելացնում ենք եփովի կրեմը։ Այնքան ենք հարում` մինչև ողջ եփովի կրեմը խառնվի կարագին։
Կրեմով ամանը սննդային փաթեթով ծածկում ենք և սեղմում ենք, որպեսզի այն կիպ կպնի ամանին և կրեմին և կեղև չառաջանա։ Թողնում ենք սառչի։
- Էկլերների կրեմը.
Էկլերները կարող ենք եփովի կրեմով լցոնել, հարած սերուցքով, կարող ենք որևէ թթվա-քաղցր հատապտուղ դնել, բայց կարող ենք նաև դատարկ թողնել։
Ժելատինը մի քանի գդալ ջրում լուծում ենք, ավելացնում ենք եփովի կրեմը (նախապես գունանյութի հետ հարած) խառնում ենք։ Հրուշակեղենային պարկով կրեմը կիսով չափ լցոնում ենք էկլերների մեջ։
- Բավարական մուսս.
Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք։
- Ժելատինը ջրում լուծում ենք, ավելացնում ենք եփովի կրեմի մեջ, որը նախապես հարիչով հարում ենք, որ համասեռ դառնա։ Արագ խառնում ենք, քանի որ ժելատինը կրեմը շուտ է պնդացնում։ Ավելի լավ է հարիչով հարել։
Հարած սերուցքն ու թթվասերը աստիճանաբար ավելացնում ենք կրեմի մեջ և խառնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք։
- Սկսում ենք տորթը հավաքել։
Տորթի ձևամանը սննդային փաթեթով ծածկում ենք և էկլերները տեղավորում ենք ձևամանի մեջ։ Եթե էկլերները տարբեր միջուկներով են, ապա կարող ենք դրանք հաջորդաբար դնել։ Հատապտղային լցոնով էկլերները շատ լավ համադրություն կլինեն` կրեմով էկլերների հետ։
- Բավարական կրեմը լցնում ենք էկլերների վրա այնպես, որ դատարկ հատվածները լցնենք։ Այնուհետև դնում ենք մնացած էկլերները, վրան մնացած մուսսը։ Պետք է այնպես լցնենք, որ էկլերներն ամբողջությամբ մուսսով ծածկվեն։ Կարող ենք էկլերները թեթևակի սեղմել, որպեսզի ամբողջությամբ կրեմի մեջ լինեն։ 1-2 ժամով, կամ ավելի լավ է գիշերը սառնարանում թողնենք։
- Ձևավորում.
Յուղաթղթի վրա նախշեր ենք նկարում, և եփովի խմորից առանձնացված խմորով նախշեր ենք անում։ Եթե խմորը թանձր է և հրուշակեղենային պարկից լավ չի ծորում, ապա կարող ենք մի քիչ գոլ կաթ կամ ձու ավելացնել։
- Թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 վայրկյան` կախված ջեռոցից։ Քանի որ, խմորը բարակ շերտով է, ապա այն շատ արագ կմգանա և ջնարակի վրա գեղեցիկ չի դիտվի։ Այնպես որ, շատ չենք կարմրացնում։
- Շոկոլադե ջնարակ.
Ժելատինը 40 մլ ջրում լուծում ենք։ Մնացած ջուրը, շաքարավազն ու գլյուկոզան (եթե գլյուկոզա չկա ինվերտային օշարակով ենք փոխարինում) լցնում ենք կաթսայի մեջ և տաքացնում մինչև 103 աստիճան։ Շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում խտացրած կաթն ու խառնում ենք։ Ավելացնում ենք ժելատինը։ Օշարակը լցնում ենք շոկոլադե խառնուրդի մեջ և բլենդերով լավ հարում ենք։
Եթե ուզում ենք ջնարակն առանց պղպջակների լինի, ապա պետք է մի քանի կանոնների հետևենք.
Բլենդերի բաժակը պետք է խոր և նեղ լինի։
Բլենդերը բաժակի մեջ դնելուց հետո ենք միացնում։
Բլենդերը բարձրացնելու և իջեցնելու կարիք չկա, այն պետք է մի դիրքում լինի։
Զանգվածը հարում ենք մինչև համասեռ դառնա։
Ջնարակը 30-35 աստիճանի հասնելուց հետո լցնում ենք տորթի վրա և ձևավորում։ 20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ջնարակը պնդանա։
Շատ համեղ և յուրօրինակ էկլերով տորթ, որը մի քիչ ժամանակատար է, սակայն ոչ այնքան բարդ, դե իսկ արդյունքը` բոլոր ակնկալիքներն արդարացնում է: Եփովի էկլերները լավ համադրվում են բավարական կրեմ-մուսսի հետ, որը բերանում հալչում է 🙂
Хотите взглянуть на то, как русских ебут во все щели? Как они сосут, дают в анал и прочее в самых различных позах? Взгляните на gig porno . Гиг порно даёт отличную возможность взглянуть на русское порно во всей его красе.
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: