- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածքաբլիթներով տորթ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 500 գր
- շաքարավազ - 250 գր
- ձու - 3 հատ
- կակաո - 40 գր
- վանիլին - 1պտղունց
- կարագ - 250 գր
- ջուր - 150 մլ
- սուրճ լուծվող - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 150-200 գր
Քայլերի հաջորդականություն
- 2 ճ/գդ շաքարավազն ու սուրճը լցնում ենք եռացրած ջրի մեջ և անընդհատ խառնելով լուծում:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը լավ հարում ենք, ավելացնում շաքարավազը, վանիլինն ու կակաոն և խառնում ենք: Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Երբ կրեմը հովանա, ավելացնում ենք կարագը և խառնում:
- Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում պոլիէթիլենային թաղանթով պատված ձևամանի մեջ:
- Վրան լցնում ենք կրեմն ու տարածում:
- Կրկին շարում ենք սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթները:
- Գործողությունները կրկնում ենք այնքան մինչև բաղադրիչները վերջանան:
Տորթը 12 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Այնուհետև զգուշությամբ շրջում ենք, վրան հալեցրած շոկոլադ լցնում և 1-2 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
Համեղ ու ոչ ստանդարտ տորթ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: