- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Խնձորով և բազուկով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Արտասովոր և յուրօրինակ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ աղցան, որը պատրաստվում է ջեռոցում եփված բազուկով, աղի ծովատառեխով, թթվա-քաղցր խնձորով և մանանեխի սոուսով։
Բազուկը լվանում ենք, փայլաթիթեղի մեջ կիպ փաթաթում և 1-1,5 ժամ ջեռոցում եփում ենք` կախված բազուկի չափից (կարող ենք բազուկը խաշել)։ Սառեցնում ենք։
- Բազուկը կեղևազատում ենք և բարակ ձողիկներով կտրատում։
- Ծովատառեխի փափկամիսը կտրատում ենք երկարավուն ոչ մեծ կտորներով։
- Խնձորը կեղևազատում ենք և բարակ ձողիկներով կտրատում։
- Սոխը մաքրում ենք և կիսաշրջանաձև կտրատում։ Այնուհետև վրան եռացրած ջուր ենք լցնում և 2 րոպե այդպես թողնում ենք (դա արվում է, որ սոխը կծու չլինի, քաղցր սոխի դեպքում այս քայլը կարող ենք բաց թողնել)։ Սոխի ջուրը թափում ենք։
- Բուսայուղը, մանանեխն ու քացախը լցնում ենք փոքրիկ ամանի մեջ և խառնում ենք։
- Աղցանամանի մեջ ենք լցնում բազուկը, ծովատառեխը, խնձորը և սոխը։ Վրան ենք լցնում մանանեխով խառնուրդը։
- Լավ կլինի աղցանը 20-30 րոպե թողնել, որպեսզի համերը խառնվեն, այնուհետև մատուցել։
Ի դեպ, ծովատառեխով և բազուկով աղցանը շատ հարմար է մատուցել կարտոֆիլի խյուսի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: