- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Խնձորով կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 120 գր
- կարագ - 60 գր
- շաքարի փոշի - 30 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- թթվասեր - 1 ճ/գ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- Կրեմի համար՝
- կաթնաշոռ - 500 գր
- թթվասեր - 150 գր
- շաքարավազ - 120 գր
- կարագ - 60 գր
- ձու - 2 հատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- վանիլային շաքար - 10 գր
- Ինչպես նաև՝
- խնձոր - 400 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, շաքարի փոշին, փխրեցուցիչը լցնում ենք բլենդերի մեջ, ապա ավելացնում ենք կտրատած կարագն ու հարում ենք՝ վերածելով փշրանքների։
- Ավելացնում ենք ձվի դեղնուցն ու թթվասերը և շարունակում ենք հարել։ Ստացված խմորը վերածում ենք գնդի ու 30-60 րոպե թողնում ենք սառնարանում կամ 20 րոպե սառցախցիկում։
- Բացում ենք խմորաշերտը ձևամանի չափով, դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ ու պատառաքաղի օգնությամբ անցքեր ենք անում խմորի վրա։
- Թխում ենք 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթնաշոռն ու թթվասերը լցնում ենք առանձին տարայի մեջ ու լավ հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
Ավելացնում ենք շաքրավազն ու վանիլային շաքարավազը, բուսայուղը, դեղնուցներն ու օսլան և շարունակում ենք հարել։ Պետք է ստացվի միասեռ, հարթ ու նուրբ կրեմ։
- Առանձին հարում ենք սպիտակուցներն ու ավելացնում կաթնաշոռային զանգվածին։
- Փափուկ խնձորները կեղևահանում ենք, բաժանում նուրբ շերտերի, ավելացնում ենք ½ ճ/գ շաքարավազ։ Եթե խնձորները քաղցր են, ապա կարելի է չավելացնել։
- Խնձորները լցնում ենք խմորաշերտի վրա ու հավասարապես տարածում ենք։
- Վերին շերտը պատում ենք կաթնաշոռային զանգվածով ու հավասարապես տարածում։
Թխում ենք 50-60 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում, որ ամբողջովին սառչի։
- Մեր համեղ շոռակարկանդակը պատրաստ է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: