- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Խնձորով և մասկարպոնեով տորթ
Բաղադրիչներ
- նուշ - 100 գր
- պանիր մասկարպոնե - 200 գր
- եղեգնաշաքար - 165 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- խնձոր - 3 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- դարչին - 1 ճ/գդ
- ջուր - 4 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթ ահա այս եղանակով և 3 հավասար մասերի ենք բաժանում:
Ջուրն ու 2 ճ/գդ շաքարավազը տաքացնում ենք և տոգորում շերտերը:
- 1 խնձորը կեղևազրկում ենք, միջուկը հանում, շրջանաձև կտրատում և 5 րոպեով ջեռոցում չորացնում: Վրան լցնում ենք դարչինի կեսն ու 10 րոպե թողնում:
- Մյուս 2 խնձորները կտրատում ենք, կարագով տապակում և ավելցնում մնացած դարչինն ու եղեգնաշաքարը և տապակում մինչև զանգվածը փափկի:
Մեկ այլ տապակի մեջ տապակում ենք նուշն ու բլենդերով մանրացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, սերուցքն ու մնացած շաքարավազը լավ հարում ենք, մինչև ստանանք պինդ զանգված:
Առաջին շերտի վրա լցնում ենք միջուկի մի մասն ու վրան կրեմ քսում:
- Դնում ենք երկրորդ շերտն ու գործողությունը կրկնում: Այնուհետև դնում ենք երրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ կրեմապատում:
- Վրան զարդարում ենք մանրացված նուշով և խնձորներով: Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
Տորթ , որը շատ կսիրեն Ձեր փոքրիկները 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: