- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 6-10 minutes
Կանաչիով և պանրով բլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերն ամանի մեջ ենք լցնում, ավելացնում ենք 1 պտղունց աղ և թթվասեր, խառնիչով կամ հարիչով հարում ենք։
- Խմորի մեջ ենք գդալ առ գդալ ավելացնում ալյուրը` ամեն անգամ լավ խառնելով։
- Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ և լավ խառնում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, լցնում ենք 2-3 ճ/գդ խմոր և թավայի մակերեսով հավասարեցնում ենք։
- Բլիթները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք։
- Մատուցում ենք տաք վիճակում։
Այսպիսի բլիթներ կարելի է պատրաստել առավոտյան նախաճաշին, ավելացնելով բաղադրության մեջ մանր կտրատված խոզապուխտ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barew zez isk ayn heshtutyambe shur galis chi kpchum?
Թավայի մեջ մի փոքր ձիթայուղ ենք լցնում, որպեսզի այն հեշտությամբ շուռ տանք 🙂
Isk ttvasery kareli e poxarinel matsunov?
Հերմինե ջան, կարող եք փոխարինել, բայց այդ դեպքում մի փոքր ալյուր ավելացրեք 🙂