- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Չորաբլիթ
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 1 բանկա
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- կարագ - 50 գր
- սոդա - 0,5 թ/գդ
- ալյուր - 600 գր
- կակաչի սերմ(мак) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խտացրած կաթը, վանիլինը, աղը, 1 ձուն ու կարագը լավ հարում ենք: Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, լցնում ձվային զանգվածի մեջ և խմոր հունցում: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ենք ավելացնում:
- Խմորը գնդում ենք և ընկույզի չափ մանր գնդիկներ ձևավորում: Գնդիկներից ահա այսպիսի ձողիկներ ենք ձևավորում:
- Ձողիկների ծայրերը միացնում ենք:
- Այնուհետև չորաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և ցանում կակաչի սերմերը:
- Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
Սովորեցինք չորաբլիթ պատրաստելու ամենահեշտ բաղադրատոմսը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: