- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Սնկով, մսով և լոլիկով ուտեստ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն պահածոյացված - 400 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- սոխ - 1 գլուխ
- միս խոզի - 500 գր
- լոլիկ - 1 հատ
- պանիր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձևամանը բուսայուղապատում ենք, միսը մուրճիկով ծեծում և լցում ձևամանի մեջ: Վրան աղ, պղպեղ ու մշկընկույզ ենք ցանում և շարում շրջանաձև կտրատած սոխը: Այնուհետև լցնում ենք շամպինիոններն ու կտրատած լոլիկները (լոլիկները պետք է նախօրոք կեղևազարկել և 5-10 րոպե թողնել եռման ջրի մեջ, որպեսզի փափկեն):
Այս ամենի հետո քերում ենք պանիրն ու ձևամանը 40-50 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Ահա և վերջ:
Համեղ ուտեստ , որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: