- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ «Նապոլեոն» մրգային կրեմով
Բաղադրիչներ
- Առաջին խմորի համար`
- կարագ - 200 գր
- ալյուր - 170 գր
- Երկրորդ խմորի համար`
- ձու - 1 հատ
- ջուր - 170 մլ
- ալյուր - 500 գր
- քացախ - 1/4 ճ/գդ (կամ կիտրոնահյութ)
- աղ - 1 պտղունց
- Դեղձի կրեմի համար`
- դեղձ - 500 գր (մարինացված)
- օշարակ մրգային - 200 գր (դեղձի)
- եղեգնաշաքար - 150 գր
- շաքարի փոշի - 5 ճ/գդ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձու - 1 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- ալյուր - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք առաջին խմորը: Սառը կարագն ու ալյուրը խառնում ենք:
- Գնդում ենք և մի կողմ դնում:
- Պատրաստում ենք երկրորդ խմորը: Ալյուրի մեջ լցնում ենք քացախն ու աղը:
- Բաժակի մեջ լցնում ենք ձուն և այնքան ջուր, որ ծածկի, լավ խառում ենք և ավելացնում ալրային զանգվածին:
- Խմորը լավ խառնում ենք սկզբում գդալով, այնուհետև` ձեռքերով և գնդում ենք: Պետք է շատ նուրբ և փափուկ խմոր ստանանք:
- Երկրոդ խմորը ուղղանկյունաձև բացում ենք:
- Մեջտեղում դնում ենք առաջին խմորը և փաթաթում ենք: Սկզբից վրա ենք բերում մի ծայրը:
- Այնուհետև` մյուսը: Ստանում ենք ծրարի նման խմոր:
- Դնում ենք (ծայրերը ներքև) ալյուր ցանած սկուտեղի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
30 րոպե անց սառնարանից հանում ենք, նույն դիրքով դնում ենք սեղնին և մի քիչ գրտնակում ենք:
- Կրկին ծրարի նման փաթաթում ենք և տեղափոխում սառնարան:
- 30 րոպե անց նույնը նորից կրկնում ենք և խմորին կրկին ծրարի տեսք տալիս: Տեղափոխում ենք սառնարան և 30 րոպե անց հանում ենք արդեն պատրաստի խմորը:
- Խմորը 16 հավասար մասերի ենք բաժանում և թխում:
- Պատրաստում ենք կրեմը: Դեղձերը օշարակից հեռացնում ենք և բլենդերով խյուսի վերածում: Ձուն և ձվի դեղնուցը խառում ենք 50 գր շաքարավազի հետ:
Ավելացնում ենք օսլան և ալյուրը, թիակով խառնում նոր միայն ավելացնում ենք դեղձի օշարակը:
Դեղձի խյուսը դնում ենք կրակին, եռացնում և ավելացնում դեղնուցային, ալրային խառնուրդներն ու դեղձի օշարակը: Միջին ուժգնության կրակին անընդհատ խառնում ենք: Կրեմը պատրաստ է:
- Սերուցքը մնացած շաքարավազի հետ լավ հարում ենք և մի թիչ մասը լցնում կրեմի մեջ:
- Այնուհետև լցնում ենք ողջ սերուցքն ու շաքարի փոշին և լավ խառնում:
- Բոլոր շերտերին կրեմ ենք քսում և մի փոքր սեղմում: Վերևի շերտին լցնում ենք նաև խմորի փշրանքներ և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Ահա և վերջ:
Ահա նապոլեոն տորթի ևս մեկ բաղարատոմս, որն անպայման արժե գրի առնել և պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
1/4 ճաշի գդալ քացախի փոխարեն կլինի 1թեյի գդալ կիտրոնահյութ կամ քացախ ու քանի տոկոսանոց_????
Մարիաննա ջան, կարող եք նույն քանակությամբ կիտրոնահյութ օգտագործել 🙂