- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 30-40 minutes
Ֆրանսիական էկլերներ «Laduree»-ից
Բաղադրիչներ
- Փխրուն շերտի համար՝
- կարագ - 100 գր
- ալյուր - 125 գր
- շաքարավազ - 125 գր
- վանիլին - 1 թ/գդ
- Եփովի խմորի համար՝
- ալյուր - 120 գր
- կաթ - 100 մլ
- ջուր - 100 մլ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 80 գր
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- վանիլին - 2 թ/գդ
- կաթ - 400 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- Ինչպես նաև`
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն շերտը: Սառեցրած կարագը մանր կտրատում ենք, խառնում ալյուրի, շաքարավազի ու վանիլինի հետ: Լավ տրորելով փշուրների ենք վերածում, հետո հավաքում ու գնդում: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ և մեկ ժամով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք եփովի խմորը: Շատ կարևոր է բաղադրիչների չափաքանակը խստագույնս պահպանելը, որի համար արժե օգտվել էլեկտրոնային կշեռքից: Կարագը կաթի մեջ հալեցնում ենք, խառնուրդը հասցնում եռման: Այդ ընթացքում ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան:
- Կաթը խառնում ենք ջրի հետ և եռացնում: Եռացող խառնուրդին ավելացնում ենք ալյուրը և աղը, կրակից վերցնում ենք ու թիակով արագ խառնում, որպեսզի խառնուրդը վերածվի համասեռ գնդի:
- Հետո հատ-հատ ավելացնում ենք ձվերն ու տրորելով լավ խառնում, մինչև որ խմորը դառնա համասեռ ու փայլուն:
- Փխրուն խմորը սառնարանից հանում ենք, թեթևակի տրորում, դնում երկու շերտ սննդային թաղանթի կամ յուղաթղթի արանքում և շատ բարակ գրտնակում (մոտ 1-2 մմ):
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում (ապահովության համար կարելի է նույնիսկ այն յուղել ու վրան ալյուր ցանել): Եփովի խմորը լցնում ենք հրուշակային պարկի մեջ և ձևամանի մեջ մոտ 10 սմ երկարությամբ զոլեր անում (պետք է արանքներ թողնել, քանի որ խմորը զգալիորեն մեծանալու է): Փխրուն խմորից մոտ 12 х 4 չափսի ուղղանկյուններ ենք կտրում, դրանցով ծածկում եփովի կրեմի զոլերը:
- Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում (էկլերները լավ բարձրանում ու վարդագույն են դառնում):
- Պատրաստում ենք կրեմը: Դեղնուցները խառնում ենք 80 գր շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում օսլան ու հարում այնքան, մինչև խառնուրդը սպիտակի ու ծավալով մեծանա: Կաթը հասցնում ենք եռման ու անընդհատ հարելով բարակ շիթով լցնում խառնուրդի մեջ:
Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով տաքացնում մինչև խտանալը:
- Եփած կրեմը կափարիչով ծածկում ենք, թողնում հովանա: Այդ ընթացքում լավ սառած սերուցքը 50 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի խիտ փրփուրի (շաքարավազը կարելի է ըստ ցանկության ավելացնել):
Լավ հովացած եփովի կրեմն ու հարած սերուցքը միացնում ենք իրար և զգուշորեն խառնում: Ստացված կրեմը լցնում ենք էլկերների մեջ: Մատուցելուց առաջ էկլերների վրա շաքարի փոշի ենք ցանում:
Երեկո, մտերիմներ, նրբահամ էկլերներ և սուրճ. զգացե՛ք Ձեզ ինչպես Փարիզում 🙂
Ի դեպ, եթե էկլերներն անմիջապես չեն մատուցվելու, հարկավոր է պահել սառնարանում: Իսկ ավելի հարմար է դատարկ էկլերները պահել փակ տարայում և լցոնել միայն մատուցելու օրը, որպեսզի խմորը շատ թաց չլինի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: