- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 60 minutes
Բակլավա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազն ու ջուրը խառնում ենք, հասցնում եռման ու 5 րոպե եռացնում միջին ուժգնության կրակին: Հետո կրակն իջեցնում ենք նվազագույնի ու օշարակը եփում մոտ 15 րոպե:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կիտրոնահյութը, օշարակը լցնում ենք մեջը, խառնում ենք ու թողնում հովանա:
Կարագը հալեցնում ենք, ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան: Ֆիլո խմորի շերտերը դնում ենք տախտակին (խմորը թղթի նման բարակ է, թափանցիկ ու շատ չոր):
- Սուր դանակով կիսում ենք, հետո ավելորդ մասերը կտրում: Խմորի չափսերը պետք է լինեն ձևամանին համապատասխան:
- Ստացվում է երկու դարս խմոր, որոնցից յուրաքանչյուրը կազմված է մոտ 40 շերտից:
- Ձևամանը կարագապատում ենք: Խմորի երկու թերթ ենք դնում և խոհարարական վրձնով յուղում:
- Ծածկում ենք ևս երկու թերթ խմորով, կարագ քսում ու շարունակում այդպես, մինչև որ առաջին դարսի բոլոր թերթերը սպառվեն: Վերջին շերտի վրա նույնպես կարագ ենք քսում: Հավասարաչափ տարածում ենք մանրացրած ընկույզը:
- Նույն սկզբունքով դնում ենք խմորի մյուս կեսը՝ յուրաքանչյուր երկու շերտից հետո կարագ քսելով:
- Ամենավերջին շերտին նույնպես կարագ ենք քսում:
- Սուր դանակը մտցնում ենք տաք ջրի մեջ, ապագա բակլավան ուղղանկյուն կտրատում: Ճիշտ կտրելու գաղտնիքն այն է, որ պետք է կտրել մինչև ընկուզային շերտը: Այս դեպքում կբարձրանան միայն վերևի շերտերը:
- Ձևամանը դնում ենք տաքացրած ջեռոցի մեջ` մեջտեղում: Թխում ենք մոտ 25 րոպե, հետո ջերմությունն իջեցնում ենք մինչև 160 աստիճան և թխում ևս 25 րոպե: Ջեռոցն անջատում ենք, թխվածքը հանում և սենյակային ջերմաստիճանում թողնում 10 րոպե:
- Նույն սուր դանակով կտրում ենք բակլավան, այս անգամ՝մինչև վերջ: Այս գործընթացը կարող է մի քիչ դժվար լինել, բայց անհրաժեշտ է:
- Օշարակը գդալով հավասարաչափ լցնում ենք թխվածքի վրա: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես կտրման հատվածներին: Առնվազն 4 ժամ թողնում ենք հանգիստ: Օշարակը պետք է ամբողջությամբ ներծծվի խմորի մեջ: Սառնարան դնելու կարիք չկա, բայց նրբաթիթեղով ծածկելը կարևոր է:
- Ժամանակը լրանալուց հետո արդեն կարելի է համտեսել:
- Ահա և վերջ:
Արդյունքում ստացանք յուրահատուկ համով Բակլավա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Vortexic karox em gnel filo xmor@??
?
Բարև Ձեզ, Աննա ջան, Ֆիլո խմոր կարող եք գնել սուպերմարկետներից կամ թխվածքների խանութներից 🙂
Իսկ ինչ խմորեղեն կարելի է պատրաստել ձեռքի տակ ունենալով մրքեր՝խնձոր,ծիրան,դեղձ և բալ։Եվ սովորական բիսկվիթի համար անհրաժեշտ բաղադրիչներ?
Սիրելի Մարինե, կարող եք պատրաստել մրգային պիրոգ մի քանի մրգի համադրությամբ։ Ահա շատ համեղ պիրոգի բաղադրատմոս, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.cooks.am/%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF/