Թխվածքաբլիթ Զեբր
Բաղադրիչներ
- կակաո - 1 ճ/գդ
- կարագ - 100 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- շաքարի փոշի - 200 գր
- բուսայուղ - 100 մլ
- ալյուր - 350-400 գր
- վանիլին - 10 գր
- թթվասեր - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, շաքարի փոշին ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ենք բուսայուղը: Այնուհետև լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, խառնում ենք, ինչից հետո ձեռքերով խմոր հունցում: Պմորից 3 ընկույզի չափ փոքր կտոր ենք առանձնացնում:
- Փոքր խմորի մեջ լցնում ենք թթվասերն ու կակոն և լավ խառնում:
- Սպիտակ խմորը գրտնակում ենք, վրան շարում շոկոլադե խմորից ձևավորած զոլավոր նախշեր և զգուշությամբ գրտնակում ենք:
- Այնուհետև ձևավոր դանակով կտորների ենք բաժանում:
- Թխվածքաբլիթները տեղափոխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 15 րոպե:
- Ահա և վերջ:
Համեղ զեբր , որի պատրաստման համար մեզ 30 րոպե ժամանակ է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq piti anpayman ttvaser lini?
Այս դեպքում թթվասերը կարելի է փոխարինել մածունով կամ սերուցքով: