- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 15 minutes
Կրեատիվ բուտերբրոդներ
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 16 շերտ
- խոզապուխտ - 4 շերտ
- լոլիկ - 1-2 հատ
- սունկ շամպինիոն - 200գր
- ձու - 4 հատ
- պանիր - 100-150գր
- աղ
- պղպեղ սև
- մաղադանոս
Քայլերի հաջորդականություն
- Հացի 8 շերտերից հանել միջուկը՝ ստանալով հացի "շրջանակներ":
- Տապակի վրա շարել հացի չմիջուկազրկված 4 շերտերը, ապա վրան դնել հացի շրջանակները: Լցոնել նախապես տապակված սնկով, համեմել աղ և պղեղով:, դ
- Այնուհետև դնել 1 շերտ լոլիկ, վրան շաղ տալ քերած պանիրը:
- Հացի մնացած չմիջուկազրկված 4 շերտերի վրա շարել խոզապուխտի 1-ական շերտ, ապա դնել հացի մնացած 4 շրջանակները: Մեջտեղում դնել լոլիկի կտրատված շերտերը:
- Վրան կոտրել 1 ձու, համամել աղ և պղպեղով:
- Բուտերբրոդները եփել ջեռոցում 180 աստիճանում մինչև ձուն եփվի և պանիրը հալչի:
Կրեատիվ բուտերբրոդներ պատրաստելու եղանակ առավոտյան նախաճաշի համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: