- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Շոկոլադե «Թռչնի Կաթ»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 90 գր
- ալյուր - 75 գր
- Սուֆլեի համար՝
- ագար-ագար - 8 գր
- ջուր - 40 մլ
- շաքարավազ - 300 գր
- կարագ - 200 գր (սենյակային ջերմաստիճանի)
- խտացրած կաթ - 100 գր
- շոկոլադ սև - 70 գր (հալեցրած)
- կակաո - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- Վրան ձևավորելու համար
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- շոկոլադ կաթնային - 100 գր (հալեցրած)
Քայլերի հաջորդականություն
- Ագար-ագարը ջրի մեջ թրջում ենք և մի կողմ դնում։
Պատրաստում ենք բիսկվիթը։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները շաքարավազի կեսի հետ խառնում ենք մինչև թեթևակի փրփուր ստանանք։
- Դեղնուցները առանձին տարայի մեջ հարում ենք շաքարավազի մյուս մասի հետ` մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
- Դեղնուցներն ու սպիտակուցները զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք մաղած ալյուրը և թեթև օդեղեն խմոր ենք պատրաստում։
- Տեղափոխում ենք ձևամանի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 20 րոպե թխում ենք` մինչև լուցկու հատիկը չոր դուրս գա խմորեղենի միջից։ Ձևամանից հանում ենք և 2 շերտի բաժանում։ Եզրերը զգուշորեն հավասարեցնում ենք` շերտերի տրամագիծը ձևամանի տրամագծից փոքր է ստացվելու։
- Պատրաստում ենք սուֆլեն։ Սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ հարում ենք մինչև կրեմանման միասեռ զանգված ստանանք։
- Ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոն և նորից հարում մինչև համասեռ զանգված ստանանք։
- Ագար-ագարով կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի (պետք է ագար-ագարը լուծվի) և 1 րոպե ևս եփում։ Ավելացնում ենք ամբողջ շաքարավազն ու խառնելով եփում` մինչև 110 աստիճան: Չափում ենք խոհանոցային ջերմաչափով:
- Կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք մի քիչ սառչի։
Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն և հարելու ընթացքում բարակ շիթով ագար-ագարի օշարակն ենք ավելացնում։ Արդյունքում պինդ մերենգայի նման զանգված ենք ստանալու։
- Ավելացնում ենք շոկոլադային կարագով կրեմը և դանդաղ արագության վրա հարում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Հանվող ձևամանի տակը յուղաթուղթ ենք դնում և վրան դնում առաջին շերտը` վրայից սուֆլեն լցնում։
- Ծածկում ենք երկրորդ շերտով և սեղմում ենք։
- Դնում ենք սառնարանը, որ սուֆլեն սառչի` մոտ 1 ժամով։
Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Այնուհետև պատում ենք տորթը սպիտակ շոկոլադով և հալեցրած կաթնային շոկոլադով սարդոստայն ենք նկարում վրան։ 10-15 րոպեով սառնարանի մեջ ենք դնում, որ շոկոլադը սառչի։ Սառնարանից հանում ենք, տեղափոխում ամանի մեջ և մատուցում։
Սիրված թռչնի կաթի բաղադրատոմս ՝ այլընտրանքային մոտեցմամբ:
Նշենք, որ նշված բաղադրիչներով 20-21 սմ տորթ է ստացվում։ Թռչնի կաթ տորթի քաղցրությունը պակասեցնելու համար կարելի է ելակով մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
изумительный торт
Bayz karag zun kendanakan en ayn karox e hamarwel pahqayin utest?
Նելլի ջան, բայց այս թխվածքը պահքային չէ 🙂 Պահքային ուտեստները ներառված են Պահքային բաղադրատմոսերի մեջ 🙂
http://www.cooks.am/category/%D5%BA%D5%A1%D5%B0%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80/
Barev dzez. Inchov kareli e poxarinel agar agare?
Naxoroq chnorhakalutyun.
Ագար-ագարի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80-%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80/
shat hamex er shnorhakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
barev dzez
mejtexi shert@ amboxj@ krema?
Բարև Ձեզ: Մեջտեղի շերտը սուֆլե է 🙂