- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե տրյուֆելներ
Բաղադրիչներ
- 4-6 հոգու չափաբաժնով՝
- շոկոլադ սև - 225 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1/2 բաժակ
- վանիլին - 1/2 թ/գդ
- դարչին - 1/4 թ/գդ
- պղպեղ կարմիր - 1/8 թ/գդ (կծու)
- սուրճ սև - 1 ճ/գդ
- Ձևավորման համար՝
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- կակաո - 1-2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մուգ շոկոլադը մանր կտրատում ենք։ Ցանկալի է շոկոլադը լինի կակաոյի 60 տոկոս և ավելի պարունակությամբ։
- Սերուցքը տաքացնում ենք մինչև պղպջակներ առաջանան։
- Տաք սերուցքը լցնում ենք շոկոլադի կտորների վրա և մի քանի րոպե թողնում ենք։
- Այնուհետև լավ խառնում ենք մինչև զանգվածը միասեռ դառնա։
- Ավելացնում ենք վանիլինն ու սուրճը։
- Այնուհետև ավելացնում ենք դարչինն ու կարմիր կծու պղպեղը։
- Լավ խառնում ենք և սենյակային ջերմաստիճանում մեկ ժամ թողնում ենք, որպեսզի խառնուրդը թանձրանա։ Կարող ենք 15 րոպեով սառնարանը տեղափոխել, որպեսզի ավելի պնդանա։ Գդալի օգնությամբ գնդեր ենք ձևավորում և ևս 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Գնդիկները թաթախում ենք կակաոյի փոշու մեջ (կամ շաքարի փոշու` ըստ ցանկության)։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր տրյուֆելներ շատ են սիրում, կարող են մեր ևս մեկ շոկոլադե տրյուֆելի բաղադրատոմս փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq isk qani hat e stacvum